Картинки по запросу ռուժԻնչպես ցանկացած աղջիկ, օծանելիքի հանդեպ թուլություն ունեմ: Ամառային արձակուրդներս անցկացրեցի Փարիզում ու հազիվ էի ինձ զսպում, որ գնումների համար նախատեսածս ողջ գումարը օծանելիքի վրա չծախսեմ: Հետո մտածեցի, որ ավելի լավ է հագուստ ու այլ պարագաներ գնեմ, օծանելիքը Երևանում էլ կգնեմ, չէ որ ըստ գովազդների մեզ մոտ էլ մաքուր ֆրանսիական օծանելիք վաճառող խանութներ կան: 

Վերադարձա Երևան ու քանի դեռ հիշողությանս մեջ  թարմ էին իմ սիրելի բույրերը, միանգամից գնացի գնումներ անելու: Լսել էի «Ռուժ» խանութի մասին: Այդտեղից էլ որոնումներս սկսեցի: 

Սա կյանքիս վատագույն որոշումներից էր: 

Իսկ հիմա սկսեմ սկսզբից: Նախ Ֆրանսիայում ինձ հանդիպած բույրերից և ոչ մեկը, անգամ մի քիչ մոտը այստեղ չկար: Նույն շիշն էր, նույն անունը, բայց ով գիտի մեջը ինչ թուրքական էժանագին աղբ էր լցրած:

Հետո սկսվեց ամենասարսափելին: Givenchy-ի Play-ի պռոբնիկը խնդրեցի: Բերեցին, չգիտեմ էլ ոնց եղավ ձեռքիցս ընկավ ու այդ մի քանի մլիգրամանոց փոքր շիշը կոտրվեց: Վաճառողները միանգամից վայ վույով հարձակվեցին վրա, այս ինչ եղավ, ոնց եղավ, վայ աշխարհի վերջն է...Ամեն կողմից եկել են, ես էլ հայտնվել եմ անհարմար դրության մեջ. տպավորություն է, որ խանութում մարդ եմ սպանել, հիմա ոստիկանություն կկանչեն: 

Ասում եմ՝ հանգստացեք, ինչ արժեր, ասեք կվճարեմ: Մեկը սկսեց, թե՝ այո պետք է վճարեք, թե չէ իմ աշխատավարձը կպահեն: Խղճացի այդ աղջկան ու Թուրքիայի չգիտեմ որ քաղաքի նկուղներից մեկում լցված օծանելիքի պռոբնիկի համար վճարեցի: Պատկերացնում եք պռոբնիկի համար...

Խոսքս ուղղում եմ խանութի տերերին: Ի՞նչ է նանակում աշխատողի աշխատավարձ պահել խանութի ապրանիք դիմաց: Ինչ է նշանակում պռոբնիկի համար օծանելիքի հաշվարկով գումար պահանջել: Եվ հետո՝  «ֆրանսիական օծանելիք ենք  ներմուծում» բարձրագոչ հայտարարությունից առաջ քիթներդ Դուբայից ու Թուրքիայից այն կողմ հանեք ու մի քանի օծանելիքի բույրի ծանոթացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել