Картинки по запросу վարդան ոսկանյանՏիպաբանորեն Ուզբեկստանը և Ադրբեջանը ինչ-որ առումով բավական նման են միմյանց: Մասնավորապես երկու երկրներում էլ քաղաքական, տնտեսական և հասրակական կյանքում գրեթե բյուրեղացված է տեղային ծագում ունեցող կլանների հստակ համակարգը, և այս առումով նշված պետությունները անկասկած կլանայնության «դասական» օրինակներ են:

Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ թե՛ Տաշքենդում և թե՛ Բաքվում գրեթե բոլոր ոլորտներում ակնառու ստվերային դերակատարություն ունեն, ըստ էության, պարսիկները, որոնք ձևական առումով կամ այլ խոսքերով՝ անձնագրով ուզբեկներ և ադրբեջանցիներ են, սակայն հիմնականում պահպանում են իրենց ոչ թյուրքական ինքնությունը՝ որպես համապատասխանաբար տաջիկներ և թաթեր:

Նման իրավիճակն ունի նաև պատմական խորը արմատներ, երբ թյուրքական կամ թյուրքական ծագման ռազմաքաղաքական վերնախավ ունեցող զանազան միջնադարյան պետական կազմավորումների կառավարման համակարգում պարսիկների կամ իրանցիների առկայությունն, առանց չափազանցության, կենսական նշանակություն ունեցող հանգամանք էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել