Արդեն բազմիցս խոսել եմ այն բանի մասին, որ Թուրքիան փորձում է տարածաշրջանային գերտերության դիրք ամրագրել իր համար ու այդ նպատակով միայն սիրիական ճակատը չէ, որ հայտնվել է Թուրքիայի ուշադրության կենտրոնում։  

Թուրքական «Idinlik» թերթը գրում է, որ Թուրքիայի, Կաթարի և Սաուդյան Արաբիայի ջանքերով ու միջոցներով Թուրքիայում այժմ ստեղծվում է «Իրաքի ազատագրության բանակ» անվանումը կրող ինչ-որ պսևդոսոցիալիստական կիսառազմականացված կառույց՝ «Բաաթ» կուսակցության բեկորների վրա։ Սա անկասկած խոսում է նրա մասին, որ Իրաքի որդեգրած քաղաքական կուրսը սկսել է անհանգստություն պատճառել ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին, և հիմա նրանք ձեռնամուխ են եղել մի կառույց ստեղծելուն, որը հարկ եղած դեպքում կստեղծի ապակայունացված մի իրավիճակ, որը թույլ չի տա կիսագաղութային վիճակում գտնվող Իրաքին չափից ավել ինքնուրույնանալ, առավել ևս, որ ըստ երևույթի ԱՄՆ-ն չի հրաժարվել ի վերջո Հյուսիսային Քուրդիստանը քրդական անկախ հանրապետություն հռչակելու նպատակից, որպեսզի շարունակի վայելել քրդերի աջակցությունը, առավել ևս՝ հաշվի առնելով, որ քրդերը հսկայական դերակատարություն կարող են ունենալ Իրանի հետ հավանական պատերազմի դեպքում։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել