Картинки по запросу քարիմովՍամարղանդում ծնված Իսլամ Քարիմովը, ով ծնողների կողմից հանձնվել է մանկատուն: 1960 թվականին աշխատանքի է անցնում, որպես վարպետի օգնական, հետագայում վարպետ: Ավարտել է Պոլիտեխնիկական և Գյուղտնտեսական ինստիտուտները: ԽՍՀՄ-ում զբաղեցրել է մի շարք պաշտոններ: 1991 թվականից մինչև իր մահը զբաղեցրել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնը:

Քարիմովին շատերը համարում են բռնապետ, բայց ես համարում եմ խելացի ղեկավար: Նրա օրոք Ուզբեկստանը տարածաշրջանում ամենաուժեղն ու պինդն է` ունեցած սահմանափակ ռեսուրսներով հանդերձ:

Այ թե ի°նչ կլինի իրենից հետո, մեծ հարց է ու թե ո°ւր կգլորվի ուժեղ Ուզբեկստանը պետք է անհանգստացնի բոլորին:

Հ.Գ. Եթե անգամ բռնապետ էր, հարգանքի արժանի բռնապետ էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել