Ռուսական «РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 09.22-ին Չելյաբինսկի մարզի բնակիչներն ականատես են եղել անսովոր երևույթի, ինչը որոշակիորեն վախեցրել է նրանց:

Չելյաբինսկի Տրակտորի գործարանի շրջանում երկնաքար (մետեորիտ) է ընկել: Ականատեսների վկայությամբ՝ երկնքում լսվել են պայթյուններ, ինչից հետո գետին են թափվել տաք բեկորներ: Թափվող բեկորները տեսանելի են եղել նաև Սվերդլովսկի մարզից: Դրանից հետո Չելյաբինսկում խնդիրներ են առաջացել՝ կապված բջջային կապի հետ, իրականացվել է մասնակի տարհանում: ԱԻՆ-ը բավական արագ է պարզել տեղի ունեցածի պատճառը:

Ռուսաստանի ՆԳՆ-ի մամլո կենտրոնը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ երկնաքարի բեկորների թափվելու հետևանքով բուժօգնության է դիմել ավելի քան 100 մարդ, որոնք հիմնականում ստացել են կտրվածքներ: Միևնույն ժամանակ նշվում է, որ ոչ ոք ծանր չի վիրավորվել: Չելյաբինսկում ռադիացիոն ֆոնը նորմալ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել