Image result for ավտոմայրուղի1.2 միլիարդ դրամ` Վարդենիս-Մարտակերտ ավտոմայուղուն

Շատ է խոսվում ՀՀ-ԼՂՀ կապող ճանապարհային հատվածի տեխնիկական խնդիրների մասին: Իհարկե սա շատ կարևոր խնդիր է, ուստի ունի հնարավորինս արագ լուծման կարիք: Այս խնդրով մտահոգված` սեպտեմբերի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցապատման աշխատանքների իրականացման նպատակով պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրեց 1.2 միլիարդ դրամ: Գումարը նվիրաբերությամբ կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Ավտոմայրուղու շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Ավտոճանապարհի աշխատանքներն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից` 12 տեղամասով:

Այսպիսով, նախկինում դժվարանցանելի շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10-ից ավելի մետր
լայնություն, որից 7-ը կկազմի երթևեկելի հատվածը: Նախորդ տարվա ընթացքում պատրաստվել են ջրահեռացման խողովակները, ափապաշտպան կառույցները, հենապատեր ու եզրաքարերը, ինչպես նաև վերանորոգվել են
17 մեծ ու փոքր կամուրջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել