Image result for конец второй мировой войны пакт на миссуриՊատմության մեջ այս օրը` 1945թ սեպտեմբերի 2-ին, ճապոնիայի արտգործնախարար Մ.Սիգեմիցուն դաշնակիցների ներկայացուցիչների հետ, խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող ամերիկյան «Միսսուրի» լինքորի վրա ստորագրեց Ճապոնիայի «Անհապաղ կապիտուլյացիայի» մասին ակտը: Ճապոնիայի կապիտուլյացիայով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Երկրորդ Համաշխարհային պատերազմի արդյունքները սարսափելի էին: Պատերազմը խլեց, մոտավորապես 47 միլիոն մարդու կյանք: Պատերազմի ընթացքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ կիրառվեց ատոմային ռումբ: Ինչպես և Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, այնպես էլ այս անգամ տեղի ունեցավ ցեղասպանություն: Գերմանացիները պատերազմի առիթը օգտագործելով փորձեցին վերջնականապես լուծել այսպես կոչված «Հրեական հարցը»: Եվրոպայում բնակվող 11 միլիոն հրեաներից շուրջ 6 միլիոնը ֆիզիկապես ոչնչացվեց, զանգվածային գնդակահարությունների, գետտոների և դեռևս 1920-ականներին ԽՍՀՄ-ում ստեղծված և կիրառություն անցած մահվան համակենտրոնացման ճամբարների տեխնոլոգիայի օգտագործման միջոցով: Պատերազմի արդյունքում ԽՍՀՄ-ը ռազմական ինտերվենցիաների միջոցով ամբողջ Արևելյան և Կենտրոնական Եվրոպան բոլշևիզացրեց: Քաղաքակիրթ աշխարհը նացիզմին հաղթելուց հետո կանգնեց նոր մարտահրավերի առջև.....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել