BMW կոնցեռնը կրկին ձգտում է «ողջ մոլորակից առաջ» լինել. BMW X6 քրոս-կուպեի երկրորդ սերունդը պատրաստ կլինի արդեն 1,5 տարի հետո: Բավարացիները հույս ունեն, որ դրանով սպորտային արտաճանապարհայիններ պատրաստող մրցակիցներին համարժեք պատասխան կտան, հաղորդում է Autocar-ը:


Այն մասին, որ քրոսովերների և սպորտային մեքենաների հիբրիդներ են պատրաստում, արդեն հայտարարել են Audi-ին, Mercedes-ը և Land Rover-ը: Սակայն BMW-ն մտադիր է, մինչ մրցակիցների արտադրանքը վաճառքի հանվի, թողարկել իր արդեն երկրորդ սերնդի նման մեքենան, քանի որ իրենք են այդ դասը ստեղծել:
Իսկ նոր BMW X6-ը ներկայում թողարկվողից ավելի թեթև ու ավելի հզոր սպորտային կարողություններով կլինի:
Autocar պորտալը, հղում կատարելով BMW-ում իր աղբյուրներին, հաղորդում է, որ նոր Х6-ն ավելի հիմնովին տարանջատված կլինի «ծնող» մոդելից` X5-ից, և կստանա ավելի ինքնատիպ դիզայն:

Մեքենան ավելի մեծ չափեր կունենա, որ հետևի ուղևորներին ավելի շատ տարածք կտրամադրվի: Կմեծանա նաև անիվային բազան և լուսածերպը:

Այնուամենայնիվ, X6-ը դեռևս X5-ի հետ նույն հենահարթակի վրա կկառուցվի, որը ևս լրջորեն կթարմանա: Այն ավելի թեթև կդառնա առավել ժամանակակից թեթև և ամուր համաձուլվածքների կիրառման հաշվին: Х6-ը ադապտիվ պնևմոկախոցներ կստանա` կոշտության 3 կարգավորումներով:

Քրոս-կուպեի շարժիչային գամման կազմված կլինի մի քանի տուրբոշարժիչներից` 3 լիտրանոց բենզինային և դիզելային շարժիչներ կրկնակի և եռակի տուրբոներմղիչներով, ինչպես նաև մոդերնիզացված 4,4 լիտրանոց V8-ը` հզորացման մի քանի տարբերակներով: Բացի այդ, կանխատեսվում է, որ կթողարկվի հիբրիդային ուժային ագրեգատով տարատեսակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել