Картинки по запросу ընտրությունԼրատվամիջոցներում վերջին օրերին երբ անդրադարձ է կատարվում ՏԻՄ ընտրություններին, ու հատկապես այն համայնքներին, որտեղ գործող համայնքապետերը չեն առաջադրվել, լրագրողներն այս հանգամանքի հետևում անպայմանորեն փորձում են ճնշումներ հայտնաբերել:

Սակայն, մի՞թե նորմալ չէ, որ մեկ, երկու, կամ երեք անգամ ընտրված համայնքապետը կարող է այլևս չառաջադրվել ընտրություններում: Մեր մեջ համայնքապետի պաշտոնը սեփականաշնորհելու տգեղ սովորությունն այնքան խորն է նստած, որ ղեկավարները դա համարում են նորմալ ու սեփականաշնորհում են, քաղաքացիները համարում են նորմալ ու վերընտրում են այդ անձանց, իսկ լրագրողները համարում են նորմալ ու այդ պշտոնյաների՝ չառաջադրման դեպքում երևույթը համարում են տարօրինակ, անբնական, մի բան էլ զարմանում են ու այդ ամենի ետևում ճնշումներ են փնտրում:

Վանաձորի քաղաքապետը, Մասիսի քաղաքապետը, Մեղրիի քաղաքապետը, ովքեր չեն առաջադրվել, էտ մարդիկ այլևս իրենց ղեկավարած քաղաքներին տալու բան չունեն: Եթե նույնիսկ ժամանակին ունեցել են, ինչում ես խիստ կասկածում եմ: Օրինակ Վանաձորն ի՞նչ ձեռքբերում է ունեցել վերջին տարիներին, ո՞վ կարող է ասել: Տեսանելի ոչ մի ձեռքբերում: Այդ դեպքում ի՞նչ բարոյական իրավունքով պետք է առաջադրվեր Սամվել Դարբինյանը: Հուսանք քաղաքը հանգիստ շունչ կքաշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել