Այսօր շուրջ 40000 առաջին դասարնցի սկսեց դպրոց հաճախել։ Եթե մի կողմ դնենք հարցի տոնական ու սենտիմենտալ կողմը, ապա սա իրականում խիստ տագանապալի ազդանշան է։ Չէ, դպրոց գնալը չէ տագնապալի ազդանշան, այլ դպրոց գնացած առաջին դասրանցիների թիվը․ 40000 հազար առաջին դասարանցի նշանակում է մոտ 20000 առաջին դասարանցի տղա, ովքեր 12 տարի հետո պետք է համալրեն ՀՀ ԶՈւ շարքերը։
 
Ռազմական ու պետական գաղտնիքներ չմտխլելով՝ նշեմ միայն, որ այսօրվա դրությամբ մեզ ամեն տարի մոտ երկու անգամ ավելի շատ նորակոչիկ է պետք, որպեսզի կարողանանք պահպանել բանակի առկա թվակազմը։ Իսկ հիմա, եկեք հաշվի առնենք նաև այն, որ առաջիկա 12 տարիների ընթացքում մոտավորապես 20000 հաշվող 6-7 տարեկան երեխաների մի մասը կարտագաղթի ծնողների հետ, մյուս մասը օբյեկտիվ պատճառներով պիտանի չի լինի զինվորական ծառայության համար, մի մասն էլ մեծանալով կդառնա սաչոկ ու կխուսափի ծառայությունից։
 
Չոր հանրագումարում ունենք սարսափելի մի թիվ, որը ակնհայտորեն չի բավարարելու բանակի թվակազմի պահպանման համար, իսկ բանակի այս թվակազմը ակնհայտորեն քմահաճույք չէ և նույնիսկ այն ամբողջովին չի բավականացնում շփման գծի ամբողջ երկայնքը լիարժեք հսկելու համար։ Ասեմ ավելին․ նման ցուցանիշները միայն այս տարի չեն սկսել ու փաստացի մենք այսօր ունենք իրավիճակ, երբ նորակոչիկների թիվն արդեն իսկ չի բավականացնում առկա պահանջը լիարժեք ծածկելու համար։
 
Ի՞նչ է սա նշանակում։ Բարդ այլընտրանք․ կա՛մ Արցախյան հիմնախնդրին պետք է սպառիչ լուծում տրվի առաջիկա մի քանի տարում (ոչ ավել, քան 5-7), կա՛մ պետք է վերանայվի զինապարտության մասին օրենքը։ Առաջին «կամ»-ը ենթադրում է լայնամասշտաբ պատերազմ ու/կամ խաղաղապահների տեղակայում հակամարտող կողմերի միջև՝ դրանից բխող բոլոր ռիսկերով, իսկ երկորդ «կամ»-ը ենթադրում է, որ պետք է կա՛մ ավելի երկարացնեն պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը, կա՛մ էլ բանակ պետք է սկսեն զորակոչեն նաև աղջիկների․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել