Բեն Թվիստը 11 տարեկան աշակերտ է, որը տառապում է աուտիզմով: Վերջերս տղան հանձնել է իր դպրոցական քննությունները: Բենն իր կարողությունների չափով հրաշալի էր գրել թեստը, սակայն, ցավոք, արդյունքները գոհացուցիչ չեն եղել: Շատ քիչ ժամանակ անց տղան անսպասելի նամակ է ստացել իր ուսուցչից: Դա այնքան հուզիչ էր, որ ոչ միայն Բենի մայրիկին է ստիպել արտասվել, այլ նաև դիպել է Թվիթերի միլիոնավոր օգտատերերի սրտերին:

Այս ուսուցչի բարությունն ու համբերատարությունը զարմացրել է մեզ: Ահա ներկայացնում ենք այդ նամակը. սա ձեզ էլ կհուզի:

«Սիրելի Բեն,

Ցանկանում եմ շնորհավորել քեզ SAT քննություններն ավարտելու կապակցությամբ:

Քո ընկերներն այս տարի շատ են աշխատել քեզ հետ և դու աննախադեպ առաջընթաց ես գրանցել:

Ես քեզ և քո ծնողներին արդեն ուղարկել եմ թեստի արդյունքները:

Սակայն մի շատ կարևոր տեղեկություն եմ ուզում հիմա հայտնել քեզ: Բոլոր այս թեստերը քեզ և քո կարողությունները ստուգելու միջոց են հանդիսանում: Դրանք իրականում կարևոր են և դու վատ արդյունք չես ցուցաբերել: Սակայն իսկական Բեն Թվիստն ունի ավելի շատ կարողություններ, հնարավորություններ և տաղանդներ, որոնք դպրոցում բոլորս շատ ավելի ենք գնահատում:

Դու ունես այնպիսի տաղանդներ, որոնք այս թեստով չեն որոշվում: Ահա դրանցից մի քանիսը.

  • Քո գեղարվեստական տաղանդները
  • Քո՝ թիմում աշխատելու հմտությունները
  • Քո աճող ինքնավստահությունն ու անկախությունը
  • Քո բարությունը
  • Քո՝ կարծիքն արտահայտելու կարողությունը
  • Քո սպորտային ունակությունները
  • Քո՝ ընկերներ ձեռք բերելու և պահպանելու կարողությունը
  • Ինքդ քո առաջխաղացումը քննարկելու կարողությունը
  • Քո դիզայներական և ճարտարապետական տաղանդները
  • Քո երաժշտական ունակությունները

Մենք այնքան ուրախ ենք, որ այս բոլորը բնութագրում են քեզ և դարձնում յուրահատուկ մեկը: Սրանք բոլոր այն հատկանիշներն են, որոնց մենք ուշադրություն դարձրինք և հասկացանք, որ դու անդադար շարունակում ես առաջխաղացում ապրել և հրաշալի, պայծառ տղա ես մեծանում:

Ապրե՛ս, Բեն: մենք հպարտ ենք քեզանով:

Լավագույն մաղթանքներս,

Տիկին Քլարքսոն»:

 

«Այս նամակն ուղղակի հրաշալի էր», - ասել է Բենը: Տղան չէր կարողանում հավատալ, որ այս ամենն ամբողջովին իր մասին էր ասված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել