Image result for Նիկոլ ՓաշինյանՎանաձորում շուտով ՏԻՄ ընտրությունն է։ Նիկոլի թիմի վիճակը (բնավ չարախնդալով չեմ ասում) լավ չէ։ Մի՞թե Էդմոնն է մեղավոր դրա համար։ Մի՞թե Էդմոնն էր մեղավոր Հրազդանի պարտության համար։ Կուզենայի հասկանալ՝ եթե «Լուսավոր Հայաստանը» պարտվի, Նիկոլին հրճվանք կպատճառի՞ ՀՀԿ-ի հաղթանակը։ Եթե՝ այո, ուրեմն 6-ամսյա նրա բանտարկությունը պարգևատրում պիտի համարենք Ս.Ս.-ից։ Ախր հո էն միամիտը չէ, որ չհասկանա՝ իր վարքով իր ատելի կառավարության ջրաղացին է ջուր լցնում։
Ասում է՝ Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարությունների ծրագրերին Էդմոնը հավանություն է տվել։
Մի բան էլ ես ունեմ ասելու. Էդմոնն է՛ն գլխից ԵՏՄ-ին դեմ է քվեարկել՝ ի տարբերություն Փաշընանց Նիկոլի, և Հայ-ռուսական միասնական ՀՕՊ-ի դեմ նիկոլյան պայքարը չէ՛ թե ուշացած էր, այլ բլեֆ, բլե՛ֆ էր։
Ահա այսպես են պատրանաթափ անում խառը խաղեր տվողին, Նիկո՛լ տղա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել