Image result for Սամվել ԲալասանյանԲավականին հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ ՏԻՄ գալիք ընտրությունները,որոնք անց են կացվելու հոկտեմբեր ամսին,բավականին դժվարին իրավիճակի առջև են կանգնեցրել իշխանություններին և գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Վերջինս ինչպես գիտենք բավականին հարուստ կուսակցական փորձ ունի,որը սկսել է ՕԵԿ-ից,այնուհետև տեղափոխվել ԲՀԿ,իսկ այժմ հավակնում է ՀՀԿ և Քրիստոնեա Դեմոկրատական կուսակցությունների հետ միասին «Բալսանյան» դաշինքով պայքարել ևս մեկ անգամ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար։ Ինչ խոսք Սամվել Բալասանյանը ֆանտաստիկ մանևրելու կարողություն ունի։ Խնդիրը սակայն կայանում է նրանում,որ վերջինս փաստորեն ճիշտ չհաշվարկեց իր ռեսուրսները։ Գյումրիում երկար ժամանակ կատաղի պայքար էր ընթանում Սամվել Բալսանյանի և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջև,որի արդյունքում Ղուկասյանը գահընկեց արվեց և Բալսանյանը գլխավորեց Գյումրին։ Մտածելով,որ գլխավոր «չարիքը»արդեն լիկվիդացված է, Գյումրու գործող քաղաքապետը փաստորեն միառժամանակ թուլացրեց իր վերահսկողությունը՝իրեն հաղթած համարելով։ դրա հետևանքով է,որ մոտավորապես 11-ից ավելի կուսակցություններ, մասնակցելու են ընտրություններին,որեղ իմիջաիլոց բավականին մեծ շանսեր ունեն հաղթելու ԲՀԿ առաջին համար,Գյումրու Պետական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը,ինչպես նաև Հայկական Վերածնունդ կուսակցության առաջին համար,պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Ավագանու որոշակի տեղեր կվերցնի նաև ընդդիմադիր Գալա-ն,որի առաջին երկու համարները արդեն հայտնի են,որ լինելու են կառույցի ղեկավար Վահան Խաչատրյանն ու Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ամենայն հավանականությամբ պայքարը կընթանա այս չորս ուժերի միջև՝վերը նշված հերթականությամբ։ Բալասանյանը ըստ էության առաջին հայացքից կիրառեց շատ պրիմիտիվ,բայց նաև արդյունավետ քյալ։ Գաղտնիք չէ,որ գործող իշխանությունը՝ ՀՀԿ-ն պաշտպանելու է նրա թեկնածությունը։ Եվ որպեսզի այնպես չստացվի,որ այժմ էլ նա հանգրվանել է ՀՀԿ-ի գրկում,փոխվեց դաշինքի անունը՝որպես նրա կցորդ ամրագրված ՔրիստոենաԴեմոկրատական կուսակցության հետ միասին։ Հիշեցնենք,որ այդ կուսակցությունը գլխավորում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Այսինքն մասնակցության ձևաչափն ու գործող անձիք չեն փոխվել,փոխվել է միայն կուսակցության ֆորմալ անունը՝այն էլ պայմանական կերպով։ անկախ ամեն ինչից,այն որ քաղաքապետի այս ընտրություններում ավագանին ունենալու է որոշումների կայացման վրա բավականին մեծ լծակներ,դա արդեն իսկ խոսում է այն մասին,որ այս անգամ հանրությունն է բավականին ակտիվ կերպով ներգրավված է լինելու ընտրական գործընթացներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել