Կան ֆիլմեր, որոնք ցանկանում ես նորից ու նորից դիտել և երբեք չես էլ մտածում, որ դրանք նկարահանվել են 2 տասնամյակ առաջ:

Ձեզ ենք ներկայացնում 90-ականների լավագույն 10 ֆիլմերը՝ այն ժամանակների, երբ Լեոնարդո դի Կապրիոն բոլորովին երիտասարդ էր, կատակերգություններն ու դրամաները՝ ջերմ ու բարի:

1. «Թվին Փիքս»

Տարի ՝ 1990

Ռեժիսոր ՝ Դեյվիդ Լինչ

Դերերում ՝ Քայլ ՄաքԼախլեն, Շերիլ Լի, Լարա Ֆլին Բոյլ, Շերիլին Ֆեն

Սա իհարկե ֆիլմ չէ, այլ հեռուստասերիալ, որը մեծ տարածում էր ստացել շատ երկրներում: Հեղինակն ու ռեժիսորը ՝ հայտնի Դեյվիդ Լինչն էր:

Հետաքննությունների դաշնության բյուրոյի գործակալ Դեյլ Կուպերը ժամանում է Թվին Փիքս քաղաք՝ առաջին հայացքից սովորական թվացող մի հանցագործություն քննելու՝ դպրոցական Լորա Պալմերի սպանությունը: Բայց ինչքան խորանում ես անտառում, այնքան առեղծվածները շատանում են. Այս խոսքերը կարծես ասված լինեն հենց այս ֆիլմի մասին:

Փոքր բնակչությամբ այս քաղաքում մարդիկ ապրում են երկակի կյանքով: Հասարակ արտաքինով մարդկանց մեջ կարող ես հանդիպել և՛ Մեկձեռքանի մարդուն, և՛ Գերանով կնոջը, և՛ այլ տարօրինակ կերպարանքների, որոնք բնակվում են Սև վիգվամ կոչվող վայրում: Այստեղ անգամ բուերն այնպիսին չեն, ինչպիսին թվում են, իսկ ահա սուրճն ուղղակի աստվածային է: Ընդհանրապես, ավելի լավ է մեկ անգամ դիտել «Թվին Փիքսը», հատկապես, որ Լինչը խոսք է տվել, որ մոտակա ժամանակներս կնկարահանի ֆիլմի շարունակությունը:

2. «Գառների լռությունը»

Տարի ՝ 1991

Ռեժիսոր ՝ Ջոնաթան Դեմե

Դերերում ՝ Ջոդի Ֆոսթեր, Էնթոնի Հոպկինս

Բժիշկ Լեկտեր անունով մարդակերի մասին անթիվ-անհամար ֆիլմեր և անգամ մի սերիալ է նկարահանվել: Սակայն «Գառների լռությունը» եղել է և մնում է ամենահայտնին և ամենահաջողվածը: Եվ այս ամենը գլխավորապես ի շնորհիվ նրա, որ ֆիլմի մեջ գլխավոր դերը խաղացել է Էնթոնի Հոպկինսը:

Լեկտերը դատապարտված է մարդակերության և մարդասպանության համար: Սակայն պարզվում է, որ նա այն միակ մարդն էր, որը կարող էր օգնել ՀԴՊ գործակալ Կլարիսին՝ բացահայտել մի շարք հանցագործություններ: Մարդակերի հետ շփումը լավ ազդեցություն չի թողնում հերոսուհու վրա և նրանց հարաբերությունները գնալով անառողջ են դառնում:

3. «Ադամս ընտանիքը»

Տարի ՝ 1991

Ռեժիսոր ՝ Բարի Զոնոնֆելդ

Դերերում ՝ Անժելիկա Հյուսթոն, Ռաուլ Խուլիա, Քրիստոֆեր Լլոյդ, Քրիստինա Ռիչի

Սև կատակերգությունն իր շարունակությամբ արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում Օսկարի՝ լավագույն բեմական հագուստի համար: Գլխավոր հերոսները ոչ սովորական Ադամս ընտանիքի անդամներն են, որոնց մոտ գրեթե ամեն օր Հելոուին է: Նրանք զվարճանում են իրար վրա դանակ պահելով, գերեզմանոցներում զբոսնելով, հրեշ-ընկերների հետ հանդիպելով:

4. «Գիշերը Երկրի վրա»

Տարի ՝ 1991

Ռեժիսոր ՝ Ջիմ Ջարմուշ

Դերերում ՝ Վայնոնա Ռայդեր, Ռոբերտո Բենինի, Ջինա Ռոուլենդս, Արմին Մյուլեր-Շտալ, Իսաակ դե Բանկոլե

Կազմված է 5 պատմություններից, որոնք կատարվում են նույն գիշերվա ընթացքում, տաքսիների մեջ, 5 տարբեր քաղաքներում՝ Նյու Յորք, Լոս Անջելես, Փարիզ, Հռոմ և Հելսինկի:

Տաքսու վարորդները էքկուրսավարներ են, նրանց հաճախորդները ինչ-որ բան են փնտրում, ինչ-որ բանից փախչում են: Սա ժամանակ առ ժամանակ ծիծաղելի է, կարծես կրկեսում լինեն, սակայն երբեմն նաև հուզիչ և ողբերգակատակերգական: Սակայն յուրաքանչյուր պատմություն միևնույն է, յուրօրինակ է: Թոմ Ուեյթսի հավերժական երաժշտությունը ֆիլմը դարձնում է հասկանալի՝ մոլորակի յուրաքանչյուր անկյունում ապրողի համար:

5. «Տիտանիկ»

Տարի ՝ 1997

Ռեժիսոր ՝ Ջեյմս Քեմերոն

Դերերում ՝ Լեոնարդո դի Կապրիո, Քեյթ Ուինսլեթ, Բիլի Զեյն

Չի կարելի 90-ականների ֆիլմերի մասին խոսելուց մի պահ անգամ մոռանալ այս կինոյի մասին: Հանրահայտ Լեոնարդո դի Կապրիոյին շատերը սկսեցին ճանաչել ի շնորհիվ նրա, որ նա խաղացել է հարուստ աղջկա սիրահարի դերը, որը աղջկան փրկելու համար ողբերգության զոհ դարձավ:

Դերասանի լավագույն դերը չէ կարիերայի ընթացքում, սակայն ֆիլմը սքանչելի է: Այստեղ հրաշալիորեն են ներկայացված թե՛ պատմության մեջ ամենամեծ ողբերգություններից մեկը, թե՛ գեղեցիկ մի սիրո պատմություն, թե՛ աննկարագրելի գեղեցիկ հագուստները և թե՛ Սելին Դիոնի երգը, որի տակ հոսել են հազարավոր աղջիկների արցունքներ:

6. «Մատրիցա»

Տարի ՝ 1999

Ռեժիսոր ՝ Էնդի և Լանա Վաչովսկի

Դերերում ՝ Կիանու Ռիվզ, Լորենս Ֆիշբորն, Քերի-Էն Մոս, Հյուգո Ուիրվինգ

Հակեր Նեոյի պատմությունը պայքարել է 4 Օսկարի համար և ստացել 2-ը:

Այս ամենը շնորհիվ հստակ, հետաքրքիր և համոզիչ Տիեզերքի՝  մտածված Վաչովսկու կողմից: «Մատրիցայում» նա ՝ Նեոյի հետ միասին, դիտողի համար բացում են հսկայական մի գաղտնիք. Այն, ինչ մենք տեսնում են մեր շուրջը, ոչ ավելին է, քան տեսողական խաբկանք, մարդիկ ապրում են հորինված Մատրիցայում: Սարսափելի է, չէ՞: Բայց նաև անսահման հետաքրքիր:

7. «Մարտակումբ»

Տարի ՝ 1999

Ռեժիսոր ՝ Դեյվիդ Ֆինչեր

Դերերում ՝ Բրեդ Փիթ, Էդվարդ Նորթոն, Հելենա Բոնեմ Քարթեր

Չակ Պալանիկի նույնանուն վեպի հիման վրա էկրանավորված ֆիլմ: Խրոնիկական անքնությամբ Թայլեր Դերդենը հիմնում է մարտակումբ՝ չափազանց խիստ կանոններով: Այստեղ մասնակիցները իրար գրեթե մահվան են հասցնում:

 Սակայն այս ֆիլմում գլխավորը հիվանդությունները չեն, այլ սերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել