Image result for Լուսավոր ՀայաստանԵվ ուրեմն,կարող ենք արձանագրել, որ Հայաստանի քաղաքական կյանքի նոր էտապը «Սասնա Ծռերի» կատարմամբ բլոքբաստերից հետո թևակոխում է համեմատաբար ավելի քիչ դիտարժան,բայց կարևորությամբ պակաս չզիջող ՏԻՄ ընտրություններին։Լոկալ ընտրությունները հանրային ընկալման մեջ (բացառությամբ Երևանի քաղաքապետի ընտրությունները),դիտարկվել են որպես համապետական ընտրությունների կցորդ ու ոչինչ չորոշող գործընթաց։ Ընկալումը մոտավորապես հետևյալն էր՝ « եթե համապետական ընտրություններով բան չի փոխվում,տեղական ընտրություններով չի փոխվի ու չի փոխվի։

Այս կարծրատիպը ջարդելու գործում առաջին սրատափը տվեց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսկացությունը՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը սահմանելով որպես իշխանության դեմ պայքարի ելակետ։ Որպես նորաստեղծ կուսակցություն առաջին փորձը անհաջող էր,թեպետ հանրային մտածողության մասով իսկապես լիքը բան փոխվեց,որի գլխավոր պլյուսը ընտրություններով ինչ-որ բան փոխելու հստակ գիտակցումն էր։

Այժմ,ապրիլյան դեպքերը,«Սասնա Ծռերի» հետ կատարված դեպքերը ,իշխանությունների դիրքերը ավելի են թուլացրել,սակայն ոչ այնքան որ վերջիններս առանձնապես մտահոգվելու բան ունենան,որովեհտև ընդդիամդիր դաշտում կարծես նորիցր Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են ու նորից շանս կա եթե ոչ հաղթել,ապա հավասարը հավասարի դեմ կռիվ տալ իշխանության դեմ։ Ընդ որում,նոր ընտրական համակարգի շնորհիվ ընտրությունները չեն սահմանափակվելու միայն անձերով,այլ գործի են դրվելու նաև կուսակցությունների մարդկային ռեսուրսը։ Այլ կերպ ասած մանր պառլամենտական ընտրություններ են սպասվում։ Խնդիրը սակայն կայանում է նրանում,որ իշխանությունը որպես համընդանուր չարիք հռչակած մնացած ուժերը ոչ միայն չեն կարողանում ընդհանուր կոնսենսուս ձևավորել,այլ նաև այս պահին լծված են միմյանց հանդեպ աննախադեպ քաղաքական խանդով,ինչը վառ արտահայտվում է ՏԻՄ ընտրություններում նրանց մասնակցության ձևաչափով և դրա տրամաբանությամբ։ Իսկ եթե ավելի անկեղծ՝ դրա բացակայութամբ։

Վանաձորում դիցուք « Լուսավոր Հայաստան » կուսակցությունը իսկապես մեծ շանս ունի հաղթելու քաղաքապետի ընտրությունները։ Բնականաբար այս հարցում մեծ է ԱԺ պատմագավոր Էդմոն Մարուքյանի գործոնը,որը նախորդ Պառլամենտական ընտրություններում ի զարմանս բոլորի վստահ հաղթել էր այն ժամանակ ՀՀԿ ինտելեկտուալ ռահվիրա համարվոցղ Վիկտոր Դալլաքյանին՝վերջինիս գցելով հարատև դեպրեսիայի մեջ,որից մինչ այսօր չի կարողանում դուրս գալ։ Մարուքյանի հաղթանակի գրավականներից է նաև հարակից ուժերի նկատմամբ իր լոյալությունն ու սեփական ընտրողների հետ ամենօրյա շփումները։ Սա տարածվեց արդեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարքաբանության մեջ։ Եվ այժմ վանաձորցի բնակիչներից շատ-շատերը նույնիսկ չլինելով այդ կուսակցույան ջատագովն ու պոտենցիալ ընտրող, հակված են քաղաքապետի պաշտոնում տեսնել հենց այդ կուսակցության ներկայացուցչին։ Թվում էր,թե պապարտ հող է ստեղծվել նաև մնացած կուսակցությունների համար մի կողմ դնելու տարաձայնություններն ու միասնական ձևաչափով ներկայանալու ընտրություններին,սակայն այստեղ արդեն ինչպես վերևում նշվեց գլուխ բարձրացրեց նորին մեծություն «խանդը»։ Փաստացի Վանաձորում ութից ավելի կուսակցություն է մասնակցելու ընտրություններին,ինչը իհարկե միայն ծառայելու է իշխանության թեկնածու,Վանաձոր քաղաքի նոտար Մամիկոն Ասլանյանի շահերին։ Սակայն երբ խոսում ենք վարքաբանության մասին,անհրաժեշտ է նշել նաև,որ այս ընտրություններով պայքարը փաստորեն նոր միայն սկսվում է,որովհետև ամենը նախերգանքն է գալիք Պառլամենտական ընտրությունների։

Ինչևէ, անկախ ամենիցմսրանից ՏԻՄ ընտրությունների կարևորությունը չի տուժում։ Հանրության իշխանությունից դժգահ զանգվածը այս ակմ այն կերպ իր դժգոհությունը արտահայտելու լծակ իհարկե կստանա,սակայն կարևոր է նաև,որպեսզի դրանք արտահայտվեն կոնկրետ թիրախների և կոնկրետ արդյունքի ապահովման համար։ այդ տրամադրութունները իրենց օգտին ծառայեցնելու համար կուսակցությունները դեռևս մեկ ամիս ժամանակ ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել