Картинки по запросу muhamed ahmadnejadԱրդյո՞ք կմասնակցի Մահմուդ Ահմադինեժադը առաջիկա նախագահական ընտրություններին. շատ բան կախված է ԱՄՆ նախագահական ընտրություններից:

Ստացվել է այնպես, որ Իրանում եկող տարվա նախագահական ընտրությունների արդյունքները կարող են ուղիղ կապ ունենալ այս տարի աշնանը Ամերիկայում սպասվող նախագահական ընտրություների հետ:
Իսկ ինչպե՞ս:

Գաղտնիք չէ, որ ԻԻՀ նախագահական ընտրությունների մեխն այս անգամ լինելու է միջուկային համաձայնության խնդիրը: Այսինքն Ռուհանին ամեն կերպ ձգտելու է վերընտրվել` միջուկային համաձայնությունը ներկայացնելով որպես ձեռքբերում, իսկ Ռուհանիի քաղաքականութան ընդդիմադիրները իրենց քարոզում օգտագործելու են նույն միջուկային համաձայնության խնդիրը` որպես սխալ և ձախողված քաղաքականության արդյունք:

Այսպիսին է իրավիճակն այս պահի դրությամբ, և վերևում ասվածը տեղի կունենա, եթե ամեն ինչ մնա նույնը. Ռուհանին նշում է, որ միջուկային համաձայնության շնորհիվ Իրանն այժմ կարողանում է վաճառել նավթ, իսկ ընդդիմադիրները շեշտում են, որ միջուկային համաձայնության կետերը Արևմուտքի կողմից չեն կատարվում, և Իրանը տանուլ է տվել այդ խնդրում:

Հիմա, ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո միջուկային համաձայնության խնդրում ցանկացած փոփոխություն կարող է վճռորոշ ԻԻՀ նախագահական ընտրությունների արդյունքի համար: Եթե միջուկային համաձայնության հարցում լինի դրական փոփոխություն, ապա դա լինելու է հօգուտ գործող նախագահի` Ռուհանիի, իսկ եթե չլինի որևէ փոփոխություն, կամ լինի բացասական փոփոխություն, ապա լինելու է հօգուտ Ռուհանիի հակառակորդների:

Այս համատեքստում, քանի որ դեռ հստակ չէ ԻԻՀ առաջիկա նախագահական ընտրություններում նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցության հարցը, ապա կարելի է կարծել, որ նրա մասնակցության հարցը որոշակի կդառնա միայն ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել