Խելացին նա է, որ իրեն վստահված ոլորտը կարողանում է զարգացնել, առաջ տանել, մնացած պարագաներում ԽԵԼԱՑԻՆ զուտ կրթական եզրույթ է: Մարդկանց պետք է դատել ոչ թե խոսքով, այլ աշխատանքի արդյունքով, պտղով: Շատ եմ լսում, երբ ասում են այս կամ այն մարդը խելացի է, սովորել է ինչ որ հայտնի բուհում, գիտի լեզուներ, տեսություն և այլն, իհարկե սրանք շատ կարևոր են, բայց վերջիններիս առկայությունը դեռ չի նշանակում, որ տվյալ մարդը կառավարել, զարգացնել կամ ղեկավարել գիտի: Կառավարել կարողանալը բնատուր է, այն բնավորություն է, մարդկային տեսակ, ինչը կարելի է զարգացնել բայց չի կարելի սովորել: Ասելիքս այն է, որ կառավարման ցանկացած օղակում, հատկապես ռազմավարական ուղղությունների վրա պետք չէ առաջնորդներ դնել մարդկանց, ովքեր տեսաբաններ են, թեկուզ և փայլուն կրթությամբ, իմ խորին համոզմամբ՝ նման մարդկանց լավագույն տեղը խորհրդատվությունն է՝ նեղ ոլորտներում խորհրդատվությունը: Իհարկե կան բնատուր ղեկավարներ որոնք նաև ունեն փայլուն կրթություն, այս տեսակի մարդիկ սակայն մեծ թիվ չեն կազմում: Ղեկավարելն ու ճիշտ որոշում կայացնել կարողանալը չեն սովորեցնում ոչ մի բուհում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել