Image result for դպրոցՎաղվանից մեկնարկվում է նոր ուսումնական տարին: Մեր պետության հենասյուններից մեկը ՝ դպրոցը, իր դռներն է բացելու: Մեր դպրոցներում առկա է մի արատավոր երևույթ, որը թերևս մնացել է խորհրդային տարիներից: Այդ գնահատման մեխանիզմը փոխանակ լինի երեխային ոգևորող միջոց, այսօր դարձել է կատարյալ պատուհաս բոլորիս գլխին: Դասարանում լավ սովորող բանվորի երեխան, ումից թեմատիկ աշխատանքն արտագրում է ուսուցչի երեխան, ստանում է ցածր գնահատական, այն ինչ հենց արտագրած աշակերտը ստանում է բարձր գնահատական: Սա բազմաթիվ դեպքերից մեկն է ընդամենը: Կամ , դպրոցում պարապմունքներ անցկացնող ուսուցիչը միտումնավոր երեխաներին ցածր է գնահատում, որ իր մոտ պարապմունքի գնան, իսկ երբ գնում են պարապմունքի՝ երեխաների գնահատականը կտրուկ բարձրանում է:
Սիրելի ուսուցիչներ, այնպես արեք, որ ձեր աշակերտների հուշերում մնաք որպես մաքրամաքուր ու ազնիվ կերպար, ինչպես այսօր իմ հուշերում իմ ուսուցիչներն են, բացառությամբ մեկի, ով կյանքի չգրված օրենքով այսօր իր պատիժն է ստանում կալանավայրում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել