Image result for ԳյուղտեխնիկաԳյուղատնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերից մեկի իրականացման շնորհիվ այս տարի գյուղացին խոտը հնձեց ավելի արդյունավետ և մատչելի գներով: Նշենք, որ Գործադիր մարմնի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» շրջանակներում Ճամբարակ քաղաքին տրամադրվել էին 5 միավոր գյուղտեխնիկա և 5 տարբեր գործողություն իրականացնող գյուղգործիքներ:

Դրա արդյունքում նախորդ տարվա մատուցած ծառայությունների համեմատ, այս տարվա գյուղտեխնիկայի մատուցած ծառայության գները 1 հակ խոտի դիմաց 140-150 դրամի փոխարեն կազմել է 100 դրամ, ինչը մեծ օգուտ է գյուղացիական տնտեսություններին: Տնտեսված գումարը ոչ միայն նվազեցնում է գյուղացու ֆինանսական բեռը, այլ նաև հնարավորություն ստեղծում առաջացած գումարը օգտագործել այլ խնդիրների լուծման նպատակով:

Ընդանուր առմամբ Ճամբարակում խոտի բերքահավաքը ավարտվել է մոտ 80 տոկոսով, և կուտակված անասնակերը ամբողջովին բավարար կլինի անասունների մսուրային շրջանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել