Image result for PKKԹուրքիան վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայի Ջարաբլուս քաղաքին հասցրել է 61 հրետանային հարված՝ թիրախավորելով 20 թիրախ: Թուրքիան նաև վերսկսել է ավիահարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի զինյալների ճամբարներին:

Եթե մինչև վերջերս Թուրքիան PKK-ի դեմ պայքարի շրջանակներում բավարավում էր Իրաքի տարածքում PKK-ի ճամբարներին, կամ ենթադրյալ թիրախներին ավիահարվածներ կամ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելով, ապա այսօր Թուրքիան անցել է լայնածավալ պատերազմի Սիրիայի տարածքում ԻՊ-ի և քրդական գործոնի դեմ: Եթե Էրդողանին սուր քննադատության էին ենթարկում պետական միջոցները Իրաքում PKK-ի դեմ պայքարի միջոցով վատնելու համար, ապա այսօր, չի բացառվում, որ Թուրքիայի ներսում նոր բողոքի ալիք բարձրանա՝ Թուրքիային լրացուցիչ ֆինանսկան ծանր բեռի տակ մտցնելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել