Image result for Նաիրիտի«Նաիրիտի» վերագործարկումը հնարավոր է հիմնավորված ծրագրի դեպքում

Վեցը տարի է, ինչ «Նաիրիտ» գործարանը չի աշխատում, ինչը հիմք է տալիս նշելու, որ մինչ այժմ գործարանի վերագործարկման կոնկրետ ծրագրեր չեն եղել: Չնայած որ այս ընթացքում եղել են տարբեր նախաձեռնություններ վերագործարկան համար: Նույնիսկ ժամանակին մի գերմանական ընկերություն` ի դեմս Chemieanlagenbau Chemnitz GmbH (CAC)-ի առաջարկել է վերագործարկել գործարանը, սակայն հետագայում գործնական քայլեր չի ձեռնարկել:

Նաիրիտ գործարանի աշխատակիցները վերջին շրջանում հայտարարում են, թե «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգը ցանկանում է ներդրումներ անել և վերագործարկել «Նաիրիտ»-ը: Նշենք, որ Այսպիսի ցանկության արտահայտման դեպքում նաևգործնական ծրագրեր ներկայացնելու խնդիր կա: Ճիշտ է` ներդրումներ կատարելու պատրաստակամությունը գործարանի վերագործարկման ճանապարհին առաջին քայլն է, սակայն այն բավարար չէ նպատակին հասնելու համար, քանի որ անհրաժեշտ է ունենալ գործնական ծրագիր, որը կնախատեսի համապատասխան հաշվարկներ և հիմնավորումներ:

Էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի կողմից «Նաիրիտում» ներդրում անելու ցանկությանը և նշել, որ իրենք չեն առաջնորդվելու միայն առաջարկություններով, որոնք չունեն ծրագրային հիմնավորվածություն և ֆինանսական ապահովվություն, և նշված հոլդինգի գործունեության հետ կապված կան բազմաթիվ հարցեր: Հիմնավորված ծրագրի առկայությունը Յոլյանը կարևորվում է հնարավոր ռիսկերից խուսափելու գործոնով, քանի որ ցանկացած ընկերություն կամ անձ կարող է հանդես գալ գործարանի վերագործարկման մասին առաջարկներով, վերցնել Նաիրիտի բաժնետոմսերը գրավադրել որևէ բանկում, իսկ հետո հայտարարել,, թե վերագործարկումը չստացվեց, և բանկը կարող է բաժնետոմսերը վերցնել վարկի դիմաց:

Հարց է առաջանում` եթե տարբեր ընկերություններ, որոնք չունեն հիմնավորված ծրագրեր և համապատասխան փորձ, ապա ինչո՞ւ են փորձում խաղալ նաիրիտցիների էմոցիաների հետ: Պարզ է` Նաիրիտի նախկին աշխատակիցները շատ արագ ոգևորվում են վերագործարկման մասին հայտարարություններից, սակայն նրանք պետք է ի նկատի ունենան իրական սպասումների տեղիք կարող են տալ նման առաջարկությունները, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել