Картинки по запросу ըստ հորոսկոպի նշանի

Խոյ 87%: Այս տղամարդը հաճույքով ձեր փոխարեն իր վրա կվերցնի պատասխանատվությունը, եթե իմանա, որ միայնակ չէ հարաբերություններում: Նա հոգ կտանի ձեր մասին, եթե դուք էլ հոգ տանեք նրա մասին: Խոյի հետ լավ է ընտանեկան բիզնես վարել, նա նույն կերպ գերազանց կղեկավարի ձեր կյանքը՝ այն ճիշտ ու կարգավորված դարձնելով:

Ցուլ 76%:  Ճիշտ է, ցուլերը ժլատ են, և հենց իրենք են որոշելու, թե ինչի կարիք ունեք, բայց նրանք հիանալի հայրեր են լինում: Ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները արժանի մարդ դառնան: Եթե կայունություն ու լիություն եք փնտրում, ապա ձեր իդեալական տղամարդը Ցուլն է:

Երկվորյակ 81%: Երկվորյակները իդեալական են թեթև, ոչնչի չպարտադրող հարաբերությունների համար: Նրանց հետ լավ է զվարճանալ, գնալ ակումբներ, զրուցել: Բացի այդ նրանք հիանալի սիրեկաններ են: Ուստի եթե ձեր տղամարդուց պատասխանատվություն չեք սպասում, պատրաստ եք ձեր ուսերին տանել ընտանիքի հոգսը, ապա ընտրեք մեծ երեխաներ երկվորյակներին:

Խեցգետին 63%: Խեցգետիններն իդեալական են ընտանեկան կյանքի համար, նրանք պատասխանատու են, ամեն ինչ տուն են տանում, սիրում են հարմարավետություն, բայց դրա հետ մեկտեղ չեն պահանջում, որ կինը միայնակ ստեղծի այդ հարմարավետությունը: Նրանք հաճույքով բարեկարգում են իրենց տունը՝ ամեն մեխին գործածություն գտնելով: Նրանք քմահաճ չեն ուտելիքի հարցում, նրանք սիրո հարցում չեն պահանջում մշտական ապացույցներ, կարողանում են և սիրում են «ոսկե պաշարներ» հավաքել: Ճիշտ է, նրանց հետ երբեմն ձանձրալի է լինում, բայց եթե վստահելի զուգընկեր եք փնտրում, ապա խեցգետինը գերազանց տարբերակ է:

Առյուծ 77%: Առյուծներն իդեալական են: Վերջակետ: Եթե այլ կերպ եք մտածում, ապա կարող եք մոռանալ առյուծների հետ կյանք կապելու մասին: Առյուծներն իդեալական են որպես մարդ-տոն, որպես առատաձեռն սիրեկան և սիրո օբյեկտ: Եթե նրանց աշխարհից շատ սիրեք և անընդհատ գովաբանեք, ապա հնարավորություն կունենաք իդեալական ամուսին ունենալ: Առյուծները չեն սիրում փոխել իրենց սովորությունները:

Կույս 80%: Կույսերն իդեալական են այն կանանց համար, ովքեր մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին և ում պետք է մշտապես ասել, թե ինչ ու ինչպես անել: Նրանք գերազանց են թույլ կանանց համար, ում կողքին կույսերն իրենց իսկական ասպետ կզգան: Այդ ժամանակ նրանք և սարեր շուռ կտան, և գանձերով քարանձավներ կգտնեն: Իսկ ահա ուժեղ կանանց կողքին կույսերը կորցնում են իրենց՝ չկարողանալով ցուցադրել իրենց լավագույն կողմերը:

Կշեռք 73%: Կշեռքներն իդեալական են նրանց համար, ովքեր չեն նյարդայնանում «օդային դղյակներից» և նրանից, որ տղամարդը կարող է անընդհատ պառկել բազմոցին և ոչինչ չանել: Եթե պատրաստ եք սպասել, մինչև ձեր սիրելիի գլխում որևէ հանճարեղ պլան ծնվի, և նա գնա դա իրականացնելու, ապա կվարձատրվեք. այն, ինչ նա կվաստակի, կծախսի շքեղ տան, գեղեցիկ հագուստի և արժանի կյանքի վրա: Բայց որպեսզի նա սկսի գործել, պետք է լուրջ մոտիվացիա:

Կարիճ 85%: Կարիճներն իդեալական են գաղտնի գիտելիքների ընդհանուր բացահայտման, բազմապիսի ինտրիգների պլանավորման և իրագործման համար: Բացի այդ նրանք գերազանց սիրեկաններ են, կարողանում են մարդկանց գրավել: Նրանք նաև կարող են կատարելություն թվալ, եթե ձեզ անհրաժեշտ է միշտ ինչ-որ մեկին խղճալ և հուսադրել: Նրանք սիրում են խղճահարություն առաջացնել և դրանից օգուտ քաղել:

Աղեղնավոր 79%: Այ թե ով է իդեալական ցանկացած կնոջ համար: Եթե դուք հետաքրքրվում եք նրանով, ինչ աղեղնավորը, ապա հիանալի համախոհ կգտնեք հանձինս աղեղնավորի: Եթե ցանկանում եք ամուր ընտանիք ունենալ, ապա աղեղնավորը հիանալի ամուսին ու հայր կլինի: Նրանք նաև շատ լավ ընկերներ են: Միայն թե պետք է հիշել, որ աղեղնավորներին պետք է կարճ թոկի վրա պահել, քանի որ նրանք հակված են դավաճանության:

Այծեղջյուր 90%: Այծեղջյուրներն իդեալական են կարիերայի հանդեպ իրենց կրքի և նպատակներին հասնելու համառության մեջ: Այս տղամարդը նույնչափ ջանասիրությամբ կհասնի կնոջը: Եթե ցանկանում եք դառնալ գեներալի կին, ապա համարձակ ամուսնացեք զինվոր-այծեղջյուրի հետ:

Ջրհոս 67%: Ջրհոսներն իդեալական են ընկերոջ կարգավիճակում, նրանք շատ պատասխանատվությամբ են մոտենում այն մարդկանց, ում «ընտելացրել են»: Նրանց մոտ հիանալի զարգացած է պարտքի զգացումը, ուստի ամուսնու կարգավիճակում նրանք իսկապես հիանալի են: Ճիշտ է, պետք է հիշել, որ նրանց մոտ լինում են ծուլության պահեր: Դրանց դեմ պետք չէ պայքարել, պարզապես պետք է սպասել, մինչև այդ պահերը կանցնեն:

Ձուկ 74%: Ձկներն իդեալական են անհասանելի երազանքի դերում: Նրանք այն տղամարդիկ են, որոնց համար կանայք անքուն գիշերներ են անցկացնում: Թեև ամուսնու կարգավիճակում նրանք նույնպես լավն են: Միայն եթե ձեզ հաջողվի ամուսնանալ ձկների կայուն տեսակի հետ: Այդ դեպքում նրանք ձեզ համար կանեն հնարավոր ամենը: Եվ մի բան էլ ավել: Ձկների հետ դուք նաև զերծ չեք մնա ռոմանտիկայից, քանի որ նրանք հիշում են բոլոր ամսաթվերն ու առիթները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել