Картинки по запросу одноклассники ru моя страницаPastinfo.am-ը գրում է.

Տավուշի մարզում երկու երիտասարդ աղջիկների վիճաբանությունը հանգուցալուծվել է ծեծով, որի արդյունքում միմյանց պատճառել են լուրջ մարմնական վնասվածքներ:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ աղջիկներից մեկը, ով 28 տարեկան է 21-ամյա հարևանուհուն մեղադրել է «odnoklassnik»-ի սոցիալական ցանցում իր անվամբ էջ բացելու և անբարո բառեր գրելու մեջ:

Ծագել է վիճաբանություն և 28-ամյա աղջիկը ծեծել է հարևանուհուն, ապա մկրատով հարվածել, վերջինս էլ իր հերթին է հարվածներ հասցրել ու ճանկռոտել հարևանուհու դեմքը։ Հարվածների հետևանքով աղջիկներից մեկը ծնկոսկրի հոդախախտ է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել