Картинки по запросу նաիրիտՕրերս նաիրիտցիները հայտարարում էին, որ EU-ASIA Business Finance Centre հոլդինգը ցանկանում է ներդրումներ կատարել Նաիրիտ գործարանում, սական պետությունը լուրջ չի ընդունում ընկերության առաջարկը:

Այն, որ Նաիրտի վերագործարկումը առաջին հերթին պետք է պետությանը, դա փաստ է: Նաիրիտը այն գործարաններից է, որը անգամ ոչ աշխատանքային ռեժիմի մեջ գտնվելու ընթացքում կարիք ունի սպասարկման մեծ ծախսերի, որը հոգում է հենց պետությունը: Վերագործարկման արդյունքում հնարավոր կլինի կրճատել գործազուրկների թիվը և ավելացնել եկամուտները պետական բյուջե հարկերի տեսքով:

Ընկերությունը իսկապես ցանկանում է ներդրումներ կատարել, սակայն, այն առաջարկը չի թևակոխում գործնական փուլ: Ընկերությունը չի ներկայացրել կոնկրետ գործնական հիմնավորումներ: Վերջին վեց տարիների ընթացքում եղել են նաև այլ ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել ներդրում կատարել, սակայն որևէ ծրագիր այդպես էլ չեն ներկայացնում պետությանը:

Այս դեպքում փաստացի թվացյալ ներդրողները ուղակի խաղում են նաիրիտցիների զգացմունքների հետ, և դատարկ հույսեր են ներշնչում վերջիններիս: Նաիրիտին անհրաժեշտ են հստակ ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել