Երևի թե լսել եք «աֆրոդիզիակ» բառը: Ի՞նչ է դա նշանակում: Այս անվանումն են տալիս այն մթերքներին, որոնք լավ ազդեցություն են թողնում մարդու սեռական կարողությունների վրա: Աֆրոդիզիակ անունն էլ ստացել են ի պատիվ սիրո և կրքի աստվածուհի Աֆրոդիտայի: Երկար ժամանակ մարդիկ աֆրոդիզիակ-մթերքների շարքին դասել են այնպիսի մթերքներ, որոնք սեռական օրգանների տեսք ունեն, սակայն գիտության զարգացման հետ շարքը համալրվել է նաև բավականին անմեղ տեսք ունեցող մքերքներով:

Image result

1. Ելակ

Այս բուրավետ հատապտուղը մեծ քանակությամբ ցինկ է պարունակում, որը բարձրացնում է օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը: Օրական նախընտրելի է ուտել 100-200 գրամ ելակ. ամռանը կերեք թարմ վիճակում, իսկ ձմռանը՝ սառեցված:

2. Ավոկադո

Ավոկադոն պարունակում է ֆիտոստերոն, որը գրգռում է սեռական ցանկությունը և ավելացնում է սեռական ակտիվությունը: Սպիտակուցների և կալիումի պարունակությամբ ավոկադոն չի զիջում մսային մթերքներին: Սակայն ի տարբերություն մսի, այն ավելի արագ է մարսվում:

3. Խուրմա

Խուրման հայտնի է իր հրաշագործ ազդեցությամբ դեռևս Հին Եգիպտոսի ժամանակներից: Այն հիանալի կերպով մաքրում է արյունն ու բարելավում սերմնահեղուկի արտադրությունը:

4. Մեղր

Մեղրն ամենահամեղ և քաղցր աֆրոդիզիակն է: Եվ այն պարզապես պարտավոր է համարվել սեռական էներգիայի բնական վերականգնիչ:

5. Արևածաղիկի սերմ և ընկույզ

Սրանք հիանալի բնական աֆրոդիզիակներ են և B ու E վիտամինների շնորհիվ դրական ազդեցություն են թողնում պոտենցիայի վրա: Դեռ հնում Հնդկաստանում ընկույզի և մեղրի խառնուրդն օգտագործում էին պոտենցիայի բարելավման համար:

6. Շոկոլադ

Հայտնի է, որ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը, էներգիա է հաղորդում, սակայն քչերը գիտեն, որ այն նաև հատկապես կանանց մոտ մեծացնում է սեռական ցանկությունը: Օրական 40-50 գրամ շոկոլադը կօգնի ավելացնել սեքսուալ ակտիվությունը:

7. Նեխուր

Նեխուրը ժամանակին մարկիզուհի դը Պոմպադուրի աղցանների հիմնական բաղադրիչն էր, իսկ նա ինչպես ոչ ոք գլուխ էր հանում սեքսուալ հաճույքներից: Նեխուրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, կալցիում, կալիում և ֆոսֆոր:

8. Գետնախնձոր

Գետնախնձորը լավ ազդեցություն է թողնում մարսողության վրա և խթանում է արյան շրջանառությունը: Այն օգտակար է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:

9. Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E, որն ազդում է սեռական օրգանների աշխատանքի վրա: Տղամարդկանց խորհուրդ է տրվում օրական 2-3 ձիթապտղի յուղ օգտագործել:

10. Հավկիթ

Բանն այն է, որ հավկիթը, ինչպես ոչ մի այլ մթերք, տղամարդու օրգանիզմը համալրում է սպիտակուցի, A և B1 վիտամինների անհրաժեշտ պաշարով:

11. Սխտոր

Ցավոք, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է սխտոր ուտելուց հետո գնալ ռոմանտիկ ժամադրության, սակայն սխտորը վատ աֆրոդիզիակ չէ: Դրա մեջ պարունակվող ալիցինը նպաստում է սեռական օրգաններում արյան շրջանառությանը և ազդում է գրգռման վրա:

12. Ծովային մթերքներ

Ծովային ուտեստները մեծ քանակությամբ յոդ և սպիտակուց են պարունակում: Բոլոր ծովային մթերքներից ամենալավ աֆրոդիզիակ են համարվում խավիարն ու ոստրեները:

13. Միս

Որքան էլ զարմանալի է, միսը նույնպես հիանալի աֆրոդիզիակ է, հատկապես տղամարդկանց համար: Այո, մեծ քանակությամբ միսը ծանրացնում է ստամոքսը, սակայն մսի չափավոր օգտագործումը լավ է ազդում տղամարդկանց պոտենցիայի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել