Աշխարհում գոյություն ունեն շների՝ հազարից ավելի ցեղատեսակներ: Ամենահին ցեղատեսակներից մեկը համարվում է աֆղանական հովվաշունը (овчарка): Այս շները գոյություն են ունեցել մոտ երկու հազարտարի առաջ: Մարդկանց հետ բարեկամություն անելու հետևանքով առանձնացվել են ևս մի շարք քնատեսակներ, ինչպիսիք են շուն-հովիվներ, գայլ բռնողներ, շուն-պահակներ և այլն: Մեր օրերում նշված ցեղատեսակներից մի քանիսը համարվում են վտանգավոր, և մի շարք երկրներում դրանք ուղղակի արգելված են: Եկեք ուսումնասիրենք այդ ցեղատեսակներին:

 

Dogo Argentino

Այս ցեղատեսակի անվանումը հենց այնպես չէ ընտրված: Այն առաջին անգամ հանդիպել է հենց Արգենտինայում, 1928 թ.: ՑԵղատեսակը ստեղծվել է ոչ թե կռիվների, այլ լեռնային առյուծների որսի համար: Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ուժ պետք է ունենա շունը, որ դուրս գա առյուծի դեմ: Սակայն  այս շները բավականին ագրեսիվ են, այդ իսկ պատճառով նրանց սկսել են օգտագործել նաև որպես կռվող շներ: Այժմ Dogo Argentiono-ն արգելված է շատ երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան և Պորտուգալիան:

 

Presa Canario

Ցեղատեսակը հանդիպել է Կանարյան կղզիներում: Այն գամփռների տեսակի մի ճյուղ է հանդիսանում: Այս տեսակը հիմնականում օգտագործվում էր որպես կռվող շուն, իսկ 2001 թ. այս ցեղատեսակի 2 շուն սպանեցին 33-ամյա մի տղամարդու: Այդ օրվանից այս տեսակն արգելվեց շատ երկրներում, ներառյալ Ավստրալիան և Նոր Զելանդիան:

 

Fila Brasiliero

Արտաքինից հանգիստ այս շանն անվանում են «բրազիլական գամփռ»: Fila Brasiliero ցեղատեսակն ստեղծվել է յագուարների որսի համար, այնպես որ այս շները չափազանց ուժեղ են և ագրեսիվ: Այս շան ագրեսիվությունն արդեն լեգենդ է դարձել, նրանցից հաճախ վախենում են նաև իրենց սեփական տետերը: Այսօր ցեղատեսակն արգելված է Մեծ Բրիտանիայում և մի քանի այլ երկրներում:

 

Tosa Inu

Ճապոնական ցեղատեսակ է, որը մի քանի տեսակների խառնուրդ է, ինչպիսիք են գամփռն ու բուլտերիերը: Սա կռվող շուն է և երկար ժամանակ օգտագործվել է նաև փողոցային կռիվների ժամանակ՝ որպես մասնակից: Հետաքրքիր է, որ շուն-հաղթողները ստացել են “Yokozuna” անվանումը, որը նշանակում է սումոյում լավագուններից լավագույնը: Այս ցեղատեսակի շները կռվի ժամանակ շատ լուռ են, ինչը ստիպում է հանդիսատեսին զարմանք ապրել: Այժմ ցեղատեսակն արգելված է Դանիայում, Նորվեգիայում, Մալթայում և այլ երկրներում:

 

Ամերիկյան պիտբուլ

Այս ցեղատեսակը հայտնի է բոլորից, նրան պիտբուլ են անվանում: Հարկ է նշել, որ շների միջազգային ֆեդերացիան մինչ այժմ չի ճանաչել այս տեսակը, քանի որ այն չունի հստակ ստանդարտներ: Պիտբուլներն արգելված են Եվրամիության անդամ երկրներից շատերում, սակայն ԱՄՆ-ում և ԱՊՀ-ի երկրներում ընդունված են: Պիտբուլները չափազանց ագրեսիվ են, սակայն նրանց կատաղելու պատճառը հիմնականում հենց սեփական տերերն են լինում: Ինչքան էլ զարմանալի է, բայց այս ցեղատեսակի շներն արգելված են ամենաշատ երկրներում, քան մնացածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել