Թշնամիներն ու հարևանները 15-րդ դարում Վալախիայի խիստ տիրակալին էին վերագրում մի շարք վայրագություններ: Բայց այն, որ մահից հետո նա դուրս է եկել գերեզմանից, արյուն է խմել և վերածվել է չղջիկի, մտածել է մի իռլանդացի՝ 19-րդ դարում: «Աշխարհի շուրջ»-ը պարզել է, ճիշտ է արդյոք, որ…

Դրակուլան կոմսի կոչում է ունեցել

Ոչ: Եթե իրար միացնենք նրա անունն ու տիտղոսը, ապա կստացվի Վլադ III Բասարաբ, ով Վալախիայի իշխանն ու ղեկավարն էր: Վալախիան միջնադարյան պետություն էր, որը գտնվում էր այժմյան Ռումինիայի հարավում: Դրակուլան համարվում էր «Վալախիայի մարզպետ»՝ սա տեղի կառավարիչների ավանդական կոչումն էր 14-րդ դարից սկսած, իսկ 15-րդ դարում: Բասարաբների դինաստիան իշխել է 14-17-րդ դարերում: Այն բաժանված էր երկու ճյուղի՝ Դրակուլեշտներ (հիմնվել է Վլադ III-ի հոր կողմից) և Դանեշտներ:

Դրակուլա անվանումը նշանակում է «սատանա»

Եվ՛ այո, և՛ ոչ: Ռումիներենից թարգմանած դրակուլա նշանակում է «սատանա», սակայն այն ունի նաև այլ իմաստ՝ «վիշապ»: Պատմաբանների կարծիքով Վլադ III-ն այս մականունը ժառանգել է իր հորից՝ Վլադ II Դրակուլից: Վլադ III-ը ինքն իրեն է անվանել Դրակուլա, իսկ արդեն նրա մահից հետո՝ 16-րդ դարի սկզբին, կիրառած դաժան պատժամիջոցների համար նրան ևս մեկ մականուն են տվել՝  Ցեպեշ, որը նշանակում է «ցցերի վրա նստեցնող»:

Դրակուլան մարդու արյուն էր խմում

Ոչ: 15-րդ դարի բոլոր աղբյուրներում Վլադ Ցեպեշին դատապարտում են անմարդկային դաժանության համար, սակայն ոչ մի տեղ նշված չէ, որ նա խմել է իր զոհերի արյունը: Վամպիրների մասին առաջին պատմվածքները՝ հայտնաբերված Ռումինիայում, վերաբերում են 18-րդ դարին:

Հավանական է, որ այս պատմությունների ազդեցության տակ մնալով Դուբլիի բնակիչ, Լոնդոնի «Լիցեում» թատրոնի ղեկավար Բրեմ Սթոքերը վեպ է հորինել վամպիրների մասին և գլխավոր հերոսին «բնակեցրել» Հարավ-արևելյան Եվրոպայում՝ ոչ թե Վալախիայում, այլ հարևան Տրանսիլվանիայում: 1890 թ. ամռանը գրողը կարդացել է դիվանագետ Վիլյամ Ուիլքինսոնի «Վալախիայի և Մոլդավիայի իշխանների մասին զեկույց» գիրքը, որտեղ էլ տեղեկություններ է գտել միջնադարյան առաջնորդ Դրակուլայի մասին: Սթոքերը որոշել է, որ այդ անձը, ում մականունը թարգմանվում է որպես սատանա, իսկապես համապատասխանում է իր վեպի հերոս-արնախումի կերպարին: Սթոքերի «Դրակուլա» վեպը հրատարակվել է 1897 թ. և միանգամից հայտնի դարձել:

Սթոքերը որոշել է վամպիրի մասին վեպ գրել՝ տարօրինակ երազի պատճառով

Ոչ: Հենց ինքը՝ գրողը սիրում էր պատմել, որ մի անգամ շատ խեցգետին ուտելու պատճառով անհանգիստ է քնել և մի տհաճ երազ տեսել, ինչի ազդեցության տակ էլ գիրք է գրել արնախումի մասին: Սակայն մի անգամ Բրեմ Սթոքերի որդին տեղեկացրել է, որ այս պատմությունն ընդամենը սիրված ընտանեկան կատակ է եղել:

Դրակուլան մի քանի անգամ առգրավել է Վալախիայի իշխանությունը, այնուհետև զրկվել դրանից

Այո: Առաջին անգամ նա, վախճանված առաջնորդ Վլադ II-ի ժառանգը, Հունգարիայի դրածո առաջնորդից գրավել է վալախական գահը՝ թուրք սուլթանի օգնությամբ: Սակայն գահին է մնացել ընդամենը մեկ ամիս: Հակառակորդը՝ Վլադիսլավ II-ը, վերադարձել է մեծ զորքով և Դրակուլան ստիպված է եղել փախչել ու թաքնվել: 8 տարի անց՝ 1456-ին, բոյարները սպանեցին Վլադիսլավին, և Ցեպեշը նորից նստեց Վալախիայի գահին այնքան ժամանակ, քանի դեռ չէր ընկել հունական գերության մեջ՝ 1462 թ.: Վերջին անգամ Դրակուլան գահը ետ է վերադարձրել 1476-ին և նույն տարում էլ սպանվել է:

Դրակուլան ցցերի վրա է նստեցրել միանգամից 20 հազար մարդու

Անհավանական է: Հույն պատմաբան Լաոնիկ Հալկոկոնդիլը 15-րդ դարի վերջում գրել է, որ 1462 թ. օսմանական բանակին վախեցնելու նպատակով Դրակուլան նրանց առջև իսկական անտառ է սարքել՝ 20 հազար ցցերից կազմված: Սակայն վկաներ չեն եղել: Այս դեպքի չափազանցությունը երևում է այն պատմության մեջ, որտեղ ասվում է, թե 1459 թ. մարտին իշխանը իր պալատ է հրավիրել և մահապատժի ենթարկել 500 բոյարի: Հնէաբանների տվյալներով՝ այն սրահը, որտեղ իրականացվել է սա, կարող է տեղավորվել ամենաշատը 50 մարդ:

Գերի ընկած ժամանակ Դրակուլան ցցերի վրա է նստեցրել մկների և թռչունների

Կասկածելի է: «Նրա մասին ասում են, որ մութ բանտախցում նստած ժամանակ անգամ նա չի թողել իր դաժան սովորությունները. Բռնել է մկների կամ թռչուններ է գնել շուկայից և տանջել է նրանց՝ մի մասին ցցերի վրա է նստեցրել, մյուսների գլուխներն է կտրել…», - գրված է 15-րդ դարում ստեղծված ռուսական պատմվածքի մեջ: Պատմողն ուղղակի վերարտադրել է բամբասանքները: Հունգարիայի թագավոր Մատյաշ Կորվինը Վլադին գերի է վերցրել և ցանկացել ինչ-որ կերպ ապացուցել նրա դավաճանությունն ու դաժանությունը:

Հունական գերությունից փաչելու համար Դրակուլային օգնել է թագավորի դուստրը

Ոչ: Ըստ լեգենդի՝ աղջիկն այնքան ուժեղ էր սիրահարվել, որ հրամայել է գետնանցում փորել Վլադի համար: Հայտնի է, որ Դրակուլան գերության մեջ անցկացրել է 12 տարի, նաև այն, որ Հունգարիայում նա ամուսնացել է: Կորվինը դուստրեր չուներ, և, ըստ որոշ տվյալների, նա Վլադի հետ ամուսնացրել է իր քրոջը, ըստ այլ տվյալների՝ հեռու զարմուհուն, սակայն սրանց ոչ մի ապացույց չկա: Պատմաբաններ Ռադու Ֆլորեսկուն և Ռայմոնդ Մակնելին համարել են, որ Դրակուլան բանտարկված է եղել ընդամենը 4 տարի, իսկ մնացած տարիներն անցկացրել է ազատության մեջ՝ ընտանիքի հետ ապրելով, սակայն իրավունք չի ունեցել լքել Հունգարիան: 1475 թ. Մատյաշ Կորվինը ազատ է արձակել քաջ հրամանատարին, որպեսզի վերջինս կռվի թուրքերի դեմ:

Դրակուլան կնոջը ինքնասպանության է հասցրել

Հայտնի չէ: Ըստ լեգենդի՝ թուրք-օսմանների դեմ պատերազմի ընթացքում 1462 թ. Ցեպեշը իր անպաշտպան կնոջը թողել է Պոենարի ամրոցում, որը պատրաստվում էին գրավել թշնամիները: Կինը, չցանկանալով ընկնել թուրքերի ձեռքը, պարիսպի պատերով իջել է գետը: Սակայն հստակ տվյալներ, թե այդ ժամանակ Վլադ III-ը եղել է ամուսնացած, թե ոչ՝ չկան: Ֆլորեսկուն և Մակնելին կարողացել են գտնել միայն մեկ ապացույց այս պատմության. Պոենարի ամրոցի փլատակների մոտ հայտնաբերվել է մի անվանում՝ Râul Doamnei՝ «Արքայադստեր գետ», որը, ըստ էության, այդպես է կոչվել իշխանի վախճանված կնոջ հիշատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել