Իմ գործընկեր Արտակ Ալեքսանյանը իրավացիորեն զայրանում է՝ «Վարդան Սեդրակյանին հյուր չեմ կանչել, այն պարզ պատճառով, որ հարգում եմ առաջին հերթին իմ լսարանը: Թքած, թե մոնիտորինգավորները ինչ կասեն»... Բա հիմա ինչ կասի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, ինչ կասեն եվրոպական կառույցները, որոնք հսկայական գումարներ են տրամադրել հայաստանյան որոշ կազմակերպությունների միայն մի նպատակով՝ որպեսզի նստեն հեռուստացույցի առջեւ եւ սանտիմետրերով չափեն, թե հանկարծ հո մի թեկնածուի ավելի շատ ժամանակ չի՞ տրամադրվել մյուսի համեմատ... Այո, մեզ պարտադրված հիմար կանոնների պատճառով հիմա հեռուստադիտողները ստիպված են լսել որոշ թեկնածուների անհեթեթ ու իրոք վիրավորական բարբաջանքները... Դա՞ էիք ուզում... Էդ ե՞րբ եք տեսել, որ Եվրոպայում կամ Ամերիկայում բոլոր թեկնածուներին հավասար պայմաններ ու ժամանակ տրամադրվի... Ամերիկայում վերջին ընտրություններում մի 8 թեկնածու կար, բացի Օբամայից ու Ռոմնիից որեւէ մեկի մասին ընդհանրապես լսե՞լ եք... Իսկ մեզ պարտադրել են երրորդ, չէ՝ չորրորդ աշխարհի օրենքներ, ու մենք սիրով ընդունել ենք դրանք՝ էդ հիմար սոցիալիստական հավասարությունը դնելով իսկական ժողովրդավարության տեղ... Արժանի ենք՝ դե հիմա ըմբոշխնենք բարբաջանքները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել