Image result for ՀԱԿՀուլիսյան դեպքերի և օգոստոսյան կիսաարձակուրդային վիճակի ֆոնին 4+4+4 ձևաչափի մասին հանրության մեծամասնությունը երևի արդեն մոռացել է, իսկ այն նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսը օրերս է վերադարձել արձակուրդից և միայն հիմա հիշել դրա մասին: Պարզվում է ՀԱԿ-ը Ընտրական օրենսգրքի բանակցված բարեփոխումները չկատարելու փոխարեն իշխանությունից պահանջում է գնալ արմատական զիջման և հրապարակել ընտրություններին մասնակցած մարդկանց ցուցակները:

Այս նորություն իմանալուց հետո ակամայից հարց է առաջանում. ու՞ր էր ողջ ՀԱԿ-ը, երբ արդեն տևական ժամանակ է այս հարցը օդում կախված էր: Հարցի պատասխանն իհարկե կա, բայց դա այն չէ, ինչ ՀԱԿ-եցիները կուզենային հանրությունը ասել: Իսկ պատասխանը մեկն է՝ նրանք արձակուրդում էին:

Կարծում եմ` այս ուժի ներկայացուցիչներին պետք է հիշեցնել՝ քաղաքականությունը արձակուրդ չի գնում, իսկ իրեն հարգող քաղաքական ուժն էլ գոնե մաս-մաս է արձակուրդ գնում, այլ ոչ ամբողջ կազմով, եթե իհարկե կազմը կա և այն «բաղկացած» չէ միայն Լևոն Զուրաբյանից: Հարգելիսներս թերևս ձեր գնացքն արդեն մեկնել է, հաջորդին էլ երևի չհասնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել