Картинки по запросу ուսանողՇուտով ՝ մի քանի օրից սեպտեմբերի մեկն է, երևի թե փոքրիկների ամենասիրված օրը, երազանքի օր , ոմանք ավարտում են դպրոցը , ոմանք նպատակներ փնտրում , իսկ ոմանք շարունակում իրենց ճանապարհը․․․քայլեր կատարում ՝ առաջին քայլեր, դեպի մեծ կյանք․․․ Պետք է նշեմ , որ ՀՀ հարյուրավոր երեխաներ այդ օրը շատ տխուր են նրանք չեն կարող գնալ դպրոց , որովհետև չունեն անհրաժեշտ հագուստ , միջոցներ աշակերտին վայել հագնվելու համար; տխուր են , որովհետև տեսնում են դիմացինը գնաց , իսկ ինքը չի կարող գնալ դպրոց, դժվար է․․․ Չի կարող , քանի որ չունի։
Սեպտեմբերին ընդառաջ նշեմ , որ նախորդ տարիների համեմատ, ավելացել է սոցիալապես անապահով ապրող ընտանիքների թիվը, և այդ իսկ պատճառով շատ երեխաներ, տարեցտարի ավելացող թվաքանակին զուգընթաց չեն նստի առաջին նստարանին, չեն ունենա նոր ընկերներ և նոր ծանոթներ , չեն լինի գրաճանաչ, մենք հաստատ չենք ուզում ունենալ անգրագետ հասարակություն ․․․ իսկ մեր տաղանդները ոչ թե քաղաքում են այլ գյուղերում , ես կարող եմ վստահ դա ասել , միշտ էլ փորձառությունը ցույց է տվել , որ ամենախելացին տանջված մարդն է, քանզի կյանքի փորձությունները էլ ավելի են ուժեղացրել մարդուն և նա անկախ կարողանում է պայքարել ․․․
Ուշացումը դպրոց հաճախելու ազդում է հատկապես տղաների վրա 6-ից չեն գնում , գնում են 7-ից , որոնց համար մեկ տարին էլ նշանակություն ունի, իսկ մենք հաշվում ենք , թե տարեց տարի քանի տղա երեխա ետ է մնում առաջին դասարան գնալուց , թե հույսներս դրել են մի սոցիոլոգի վրա , որը պարզապես անհարցում գրում է , թելադրություն է գրում․․․ Շատ վատ է, իսկապե վատ է․․․Մեզ հարցրել ենք , իսկ քանի խելացի երեխա չի շարունակում ուսումը հանուն ֆինանսական դրության այն ահռելի վարձաչափերի, որը առաջարկում են համալսարանները ոչ պրակտիկ թերի ուսման համար, իսկ քանի հայ երիտասարդներ չեն շարունակում ուսումը հենց համալսարանում՝ ընդունվելուց հետո, Մեր առաջ շատ խնդիրներ են ծառս եղել ․․․
Ամենադժվարը երևի թե ծնողի համար կարող եմ ասել , որ սեփական երեխայի պահանջմունքները չբավարարելն է, միշտ երազանքով եմ խոսել Ֆրանսիայի նման կառուցողական երկրի մասին , որի թիվ մեկ նպատակն ուղղված է դեպի մանուկերը, ես երազում եմ , որ օրերից մի օր ՀՀ կդառնա կառուցողական երկիր և կունենա հատուկ ծրագրեր օգնելու անապահով ընտանիքներին, որպեսզի ոչ մի փոքրիկ սոված չմնա և ոչ մի երեխա անոթի չապրի, հայի տեսակը պետք է պահպանել և պաշտպանել, այլ ոչ թե ամեն ինչ անել որպեսզի մեկ բաժակ ջուրն ավելին արժենա քան ասենք մի զույգ կոշիկը․․․․Խելացիին պետք է առաջ տանել , այլ ոչ թե թողնել հետին պլան։ Հուսամ , որ օրերից մի օր ՀՀ կվերանա նման անհավասարությունը, անուշադրությունը մարդկանց նկատմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել