Օրեր առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով հետախուզվում էր ՝ փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրով զբաղվելու կասկածանքով:

Այս պատմությունը ունեցավ բավականին հետաքրքիր արձագանք: Որոշ շրջանակներ ամեն տեղի կամ անտեղի առիթով ասում են, թե ՀՀ-ն դարձել է ՌԴ-ի «ֆորպոստ», բայց հենց պարզվեց, որ հետախուզումը հայտարարված էր ԱՄՆ իրավապահների կողմից, շատերը սկսեցին հակասական մտքեր արտահայտել: Այս տեղեկությունը հաստատել էր Միրոնովի կինը՝ Յուլիա Միրոնովան: Հետո էլ որոշ շրջանակներ սկսեցին ՀՀ-ին մեղադրել ԱՄՆ-ին ծառայելու մեջ: Հասկանալի է, որ խոշոր երկրների ազդեցությունը մեծ է աշխարհի ցանկացած պետությունում, բայց ամեն առիթով պաթետիկ գնահատականներ տալ ու ասել մենք սրա «վասալն» ենք կամ նրա «ֆորպոստը», խռոնիկ հիվանդության է նմանվում:

Պարզ է` խորը տրամաբանական շղթա ոչ բոլորն են կազմում որևէ միտք արտահայտելիս, բայց պետք է կողմնորոշվել, թե հիմա որ բևեռին ծառայելու մեջ են մեղադրում, թե չէ ծիծաղելի իավիճակ է ստեղծվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել