Ադրբեջանը քարոզչական առումով, կարծես թե, տակտիկական փոփոխությունների է գնացել, եթե նախկինում ադրբեջանական բանակի ակտիվությունն առաջնագծում (հետախուզում, դիպուկահարների ակտիվություն, ինժեներական աշխատանքների իրականացում) ուղեկցվում էր ուժի կիրառման ակտիվ քարոզչությամբ, ապա այժմ այդ ուղղությամբ ակտիվության կտրուկ նվազում կա:

Ապրիլյան իրադարձության օրերին ու դրանից հետո, Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Արցախում ռազմական գործողությունները սանձազերծել է հայկական կողմը, և որ իրենք միայն պաշտպանվել են, իսկ որոշակի դիրքային առավելության հասել են հակագրոհի ժամանակ:

Պաշտոնական այդ թեզն, իհարկե, ոչ ոք լուրջ չի ընդունում, և չի բացառվում, որ հենց դա է պատճառը, որ Ադրբեջանն այս փուլում, առաջնագծում իր գործողություններին նույն քարոզչությամբ չի հագեցնում, հետագայում նոր պատերազմի սանձազերծման պարագայում քարոզչական խոցելիության ռիսկը նվազեցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել