Картинки по запросу սարոյան«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը 2016 թ. գնել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տունը և պատրաստվում է այն վերածել տուն-թանգարանի, 2016 թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 17:00-22:00, Թումանյանի անվան զբոսայգում կազմակերպում է միջոցառում՝ նվիրված մեծանուն ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 108 ամյակին: Մեծանուն գրողի ծննդյան կապակցությամբ կազմակերպվող այս միջոցառումը, որը անցկացվում է «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում հնարավորություն է ընձեռում միանգամայն այլ տեսանկյունից ծանոթանալու Վիլյամ Սարոյանի կյանքին և գործունեությանը, բացահայտելու նրա բազմաբնույթ և հետաքրքրաշարժ կերպարը: Միջոցառման շրջանակներում հիմնադրամը կազմակերպելու է առցանց ընթերցանություն՝ աշխարհի տարբեր երկրներից, նկարչական մրցույթ, կինոցուցադրություն, վիկտորինաներ, ցուցահանդես, ինչպես նաև Սարոյանի սիրած ուտեստների հյուրասիրություն: Իսկ միջոցառման ավարտին հյուրերին սպասվում են բազում այլ անակնկալներ:

  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել