Image result for Ղարաբաղ հայաստանՂարաբաղցի-հայաստանցի տարանջատումը սպառնալիք է երկու հայկական պետությունների անվտանգությանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ներկայումս ընթանում է բարձր մակարդակի դիվանագիտություն. հասարակական լայն քաննարկման առարկա են դարձել հիմնախնդրի կարգավորման «փոխզիջումային» տարբերակներն ամենատարբեր մեկնաբանություններով:
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների ու ռազմաքաղաքկան իրադարձությունների դինամիկ փոփոխությունների պայմաններում հայկական երկու պետությունները, մասնավորապես Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, դիմակայում է լրջագույն փորձությունների ու մարտահրավերների:
Եվ դա բնական է. նույն ազգն ենք, ցավոք` առայժմ «երկու պատություններում»:
Այդ երկու պետությունների անվտանգության ու սահմանների պաշտպանության համար ազգովի ենք արյուն թափել` երևանցիներով ու ստեփանակերտցիներով, ապարանցիներով ու բերձորցիներով, մարտակերտցիներով ու վանաձորցիներով, հայաստանաբնակներով, արցախաբնակներով ու սփյուռքաբնակներով ... ՀԱՅԵՐՈՎ ...
Կարողացել ենք դա անել, քանզի թասիբ ենք ունեցել, մեծից փոքր ... չենք տարանջատել Ղարաբաղն ու Սյունիքը, Շիրակն ու Տավուշը, մեծից փոքր թասիբ ենք ունեցել, հաստատակամ մնացել ենք մեր դիրքերում ու ... հաղթել ենք:
Չպետք է տարանջատենք նաև հիմա, ղարաբաղցին, շիրակցին, սյունեցին ու լոռեցին մենք բոլորս ենք, հայերս ... Հայաստանն ու Արցախը պահող հայերս, դիմադիր թե ընդդիմադիր, հանրապետական թե ոչ հանրապետական, տարածքները հանձնելուն և փոխզիջումներին դեմ դուրս եկած ու ընդդիմության հանրահավաքներին ամբիոնի բարձրախոսին հասած ... հայերս ...
Առավել հայրենասեր թվալու համար հռետորաբանությունը երկրի անվտանգության հիմքերը խալխլող խոսքերով համեմելը չափազանց վտանգավոր է:
Տարիներ շարունակ մեր թշնամին ամենատարբեր միջոցներով փորձել է մեր դեմ օգտագործել նաև «թույլ ուժի» կիրառման այդ գործիքը ևս, Արցախի հարցում մեր անքակտելի միասնականությունը սասանելու նպատակով, բարեբախտաբար հաջողությունների չի հասել: Իսկ հիմա դա փորձում ենք անել մե՞նք ...
Ուշադրության արժանի թեմաներ շատ կան, կենտրոնացեք դրանց լուծման համար խելամիտ առաջարկներ անելու վրա, իսկ սադրելու և ավելորդ կրքեր բորբոքելու համար թշնամու ջրաղացին ջուր լցնել պետք չէ ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել