Չեմ ուզում կրկնվել, որովհետև էսօր Ֆեյսբուքը տեղով արդեն էդ հակասության մեջ ա, բայց ինձ համար էսօր ոչ մի տոն էլ չի, Վալենծինը սուրբ չի, իսկ էն, ինչ ես տեսնում եմ, շատ էժանագին ու բավականին անմակարդակ նմանակում ա։
Ամեն դեպքում, եթե կան այնպիսինները, ում համար Վալենծինը տոն ա, ապա գոնե սովորեք ճիշտ արարողակարգով տոնել այն, թե չէ ինչ-որ քյաբաբոտ ու հայաֆիկացրած ֆեյք բան եք սարքել։ Ասեմ, իմացեք՝ Վալենտինի օրը աջուձախ իրար չեն շնորհավորում ու խմբակային քեֆեր չեն անում։ Այն երկրներում, որտեղ սա ավանդական տոն է, այն նախատեսված է զույգերի, մեկ էլ անպատասխան սիրով տառապող էակների համար։ Զույգերը իրար նվիրում են բացիկներ, ծաղիկներ, կոնֆետներ կամ ինչ-որ ռեստորաններ են գնում, իսկ պարզապես սիրահարվածները իրենց սիրո թիրախին անոնիմ կամ ոչ անոնիմ խոստովանություններ են ուղարկում։
Իսկ հատուկ նրանց համար, ովքեր ցանկություն կունենան հարձակվել վրաս, թե բա «աաաաա, զզվացրիք, հիմա ի՞նչ վատ բան կա էս տոնը նշելու մեջ, թող իրար ծաղիկներ նվիրեն ու հաճելի բաներ անեն», պարզապես կասեմ, որ էլի թող ծաղիկներ նվիրեն ու հաճելի բաներ անեն, բայց ի՞նչ պարտադիր ա դա անել միայն տոն կամ փիառված օրերին։ Մերը չի, հասկանո՞ւմ եք, նույն հաջողությամբ ամազոնյան ջունգլիների վայրենիներն ու զուլուսներն ունեն ինչ-որ տոներ՝ իրենց սիրահարների համար, բերեք դա էլ կրկնենք։ Օրինակ՝ մի հատ ցեղ կա ջունգլիներում, տարվա մեջ մի օր մի հատ մե՜ծ ձուկ ա բռնում, որ ապրում ա մենակ էդ շրջանում ու էդ ձկան թեփուկները, որոնք ֆոսֆորիկ փայլ ունեն, կպցնում են իրենց մերկ մարմիններին՝ սեռական օրգանների շրջանում ու էռոգեն զոնաներում։ Հետո տենց մերկ ու թեփուկոտ աղջիկները փախչում են անտառ, իսկ նրանց հետևից վազում են էլի մերկ ու թեփուկոտ տղաները ու ում բռնեն... Դե դուք հասկացաք։ Հիմա ասում եմ էդ ա, էդ ա, բա խի՞ էս մի տոնը չեք թխում։ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել