1. Kraft Foods

Ապրանքանիշեր: Milka, Toblerone, Alpen Gold, "Корона", Jacobs, Carte Noire, Maxcafe և Maxwell House, պանիր Philadelphia, Picnic, Dirol, Halls.

 Դուք գիտե՞ք, որ Halls սառնաշաքարների գեղեցիկ ոսկեգույն երանգը տալիս է Դեղին հ.6 գունանյութը, որը բերում է հիպերակտիվության, ասթմայի, մաշկային հիվանդությունների և անգամ քաղցկեղի: 2013 թ. Kraft ընկերությունը խոստացավ ամերիկյան դատարանին, որ կհրաժարվի արհեստական գունանյութերի օգտագործումից: Սակայն որոշ ժամանակ անց ընկերության դեմ նորից մեղադրանք ներկայացվեց առ այն, որ նրանք իրենց արտադրանքի մեջ ԳՄՕ են օգտագործում՝ առանց տուփերի վրա դա նշելու: Այս ընկերությունը նաև ակտիվորեն խախտում է կանոնները. նա, կրկին առանց տուփերի վրա նշելու, օգտագորրծում է այնպիսի նյութեր, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար:

Kraft Foods-ի արտադրանքի մեջ շատ են նաև ճարպերը, շաքարը և նատրիումը (համի խտացուցիչ):

Եվ նաև. 2015 թ. մարտի 18-ին Kraft-ը մեղադրվել է առ այն, որ իր Mac N’cheese ուտելիքի 6,5 մլն տուփերի մեջ վտանգավոր մետաղներեն հայտնաբերվել:

 

 2. Heinz

 

Ապրանքանիշեր: Heinz, "Пикадор", "Моя семья", "Деревенское", Lea&Perrins.

Heinz-ը վերջերս տանուլ է տվել դատը, որը կեղծ գովազդի մասին էր: Ընկերությունը «լվացել է» գենոմոդիֆիկացված ապրանքների մասին ամեն ինչը լրատվությունից: Հասարակությունը շատ ստեր է լսել արդեն այս ընկերությունից:

Բացի դրանից՝ լրագրողները գիտեն, որ Heinz-ը իր ապրանքներն արտադրելիս օգտագործում է տոմատի կոնցենտրատ, թորած քացախ, ֆրուկտոզայի մեծ չափաբաժին պարունակող օշարակ, եգիպտացորենի օշարակ, աղ և շատ բուրավետիչներ:

Յուրաքանչյուր ներարկիչը՝ լցված այս դասական կետչուպով, պարունակում է թունաքիմիկատներ, նեյտրոտոքսին, շատ շաքար և աղ: Սրանք բոլորը միասին քայքայում են օրգանիզմը, դուրս են բերում նրանից օգտակար հանքանյութերը, ջրազրկում են մարմինը:

 

 3. Coca-Cola

 

Ապրանքանիշեր: Coca-Cola, Fanta, Sprite, Nestea, Burn, Gladiator, Rich, Добрый.

Ամենայն հավանականությամբ մտածում եք, որ մենք ոչնչով այժմ ձեզ չենք զարմացնի: Դուք արդեն երևի գիտեք, թե ինչ խնդիրներ է առաջացնում կոլան:

Բայց մենք ամեն դեպքում կհիշեցնենք: Այս ընկերության գազավորված ըմպելիքը  պարունակում է 15-ից ավելի քիմիական հավելումներ՝ E150D, E952, շաքարի սինթետիկ փոխարինիչ և այլն: Սրանք բոլորը վնասակար են, իսկ մի մասն անգամ արգելվել է որոշ երկրներում՝ 1969 թ. սկսած: Օրինակ E950-ը՝ ացեսուլֆամ կալիումը, 200 անգամ ավելի քաղցր է շաքարից, կախվածություն է առաջացնում և վնասում է ձեր սիրտ-անոթային ունյարդային համակարգերը: E951-ը շաքարի ևս մեկ փոխարինիչ է, առաջացնում է սկլերոզ և անգամ էպիլեպսիա: E338-ն կամ օրթոֆոսֆորական թթուն հանգեցնում է մաշկի գրգռվածության և աչքերի բորբոքման: E211-ը կամ նատրիումի բենզոնատը միացություն է, որը, ըստ մի շարք հետազոտությունների արդյունքների, «քանդում է» մեր ԴՆԹ-ն:

 

 4. Nestlé

Ապրանքանիշեր: Nestle, Fitness, Nescafe, Nesquik, վարսակի փաթիլներ "Быстров", կոնֆետներ "Россия", Maggi, Nuts, KitKat, БонПари.

Nestle-ն միջազգային այն 3 ընկերություններից մեկն է, որը ԳՄՕ է օգտագործում անգամ մանկական սննդի մեջ: Ընկերությանը նաև մեղադրել են արդյունաբերական նյութ հանդիսացող մելամին օգտագործելու համար: Այս քիմիական նյութը, ըսկ չինական հետազոտությունների, 2008 թ. խլել է 50 հազար մարդու կյանք:

Purina-ն ապրանքանիչ է, որը պատկանում է այս ընկերությանը և արտադրում է շների համար կերեր: Ընկերությանը մեղադրել են նաև այս կերերի մեջ պրոպիլենգլիկոլ օգտագործելու համար, որը ավտոմեքենաների անտիֆրիզի բաղադրիչ է:

 

 5. PepsiCo

Ապրանքանիշեր: Pepsi, Mirinda, 7UP, Mountain Dew, "Русский дар", Lipton Ice Tea, Adrenaline Rush, "Аква Минерале", "Родники России", "Ессентуки", "Привет", Tropicana, Тонус, J7, "Я", "Любимый", "Веселый молочник", "Кубанская буренка", "Домик в деревне", ХрусTeam, Cheetos, Lays, "Здрайверы", "Агуша", "Словяночка", "Смачненький", "Чудо", "Садочок", Sandora.

Ինչպես Կոկա-Կոլան, այս ընկերությունը նույնպես զգուշացում է ստացել ամերիկյան իշխանություններից՝ կանցերոգենների օգտագործման համար: Չնայած դրան, Պեպսիով լցված շշերը պարունակում են 4-մետիլիմիդազոլ, որը քաղցկեղ է առաջացնում:

2014 թ. անցկացված հետազոտությունները կրկին անգամ ապացուցում են, որ ընկերությունն օգտագործում է մի քանի անգամ ավելի շատ ֆրուկտոզա, քան նշված է բաղադրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել