Картинки по запросу historyՊատմության մեջ այս օրը` օգոստոսի 28

430 թ. Մահացել է Օգոստինոս Երանելին, փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր (ծն. 354 թ.)։

1521 թ. Օսմանյան թուրքերը գրավում են Բելգրադը:

1565 թ. Հիմնադրվեց ԱՄՆ-ի ամենահին քաղաքը՝ Սենտ Օգուստինը, Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։

1733 թ. Նեապոլում կայացավ Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերայի առաջնախաղը։

1749 թ. Ծնվել է Յոհան Վոլֆգանգ Գյոթե Johann Wofgang von Goethe գերմանացի գրող, քաղաքական գործիչ, մտավորական (մ. 1832, մարտի 22):

1789 թ. Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի Էնկելադուս արբանյակը:

1859 թ. Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դառնում, որ տեսանելի է ԱՄՆ, Եւրոպայի որոշ տարծքներում և, նույնիսկ, Ճապոնիայում:

1883 թ. ժայթքեց Ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով հրաբխի կղզին ծածկվեց մոտ 30 կմ հաստությամբ լավայով։

1910 թ. Չեռնոգորիան հայտարարում է Օսմանյան կայսրությունից լիակատար անկախության մասին:

1916 թ. Առաջին համաշխարհային պատերազմ՝
Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռումինիային:
Իտալիան պատերազմ է հայտարարում Գերմանիային:

1924 թ. Վրաստանում հաստատված սովետական իշխանության դեմ տեղի է ունենում ապստամբություն, որը ձախողվում է:

1937 թ. Թոյոթա մոթորսը դառնում է անկախ ընկերություն:

1937 թ. Ստեղծվեց Տոյոտա ընկերությունը։

1963 թ. Մարտին Լյութեր Քինգն արտասանում է իր նշանավոր «Ես ունեմ մի երազանք» ճառը:

1790 թ. Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Սև ծովում տեղի ունեցավ ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ։

1982 թ. Ծնվել է Կարո Փարիզյանը, ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ։

1988 թ. Րամշթայնի ավաիաբազայում օդային շոուի ժամանակ ընդհարված երեք ինքնաթիռներից մեկն ընկնելով հանդիսատեսների վրա, դառնում է յոթանասուն մարդու զոհվելու պատճառ:

1990 թ. Իրաքը հայտարարում է Քուվեյթն իր նոր նահանգ:

1991 թ. Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տալիս ԽՍՀՄ կոմունիստական առաջնորդի իր պաշտոնից:

1993 թ. Տաջիկստանում Յակ-40 ինքնաթիռի վթարի ռուս.՝ զոհ է դառնում 82 մարդ:

2004 թ. Սինգապուրում կայացավ ֆիլատելիայի պատմության մեջ առաջին առաջնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել