իշերը օդանավակայանում ուղղակի հրաշալի մթնոլորտ էր ... ժողովուրդը ցնծության մեջ էր՝ երգ ու պարով, զուռնա դհոլով մարդիկ եկել էին մեր հերոս մարզիկներին դիմավորելու: Կայանատեղիում, օդանավակայան տանող ճանապարհին մեկ երկու շարքով էին կանգնած մեքենաները՝ մի մասի վրա մեր եռագույնն էր ծածանվում: Ուղղակի պետք էր լինել այնտեղ զգալու այդ ամենը, բառերով հնարավոր չէ նկարագրել այն: Իսկ պաստառների, գրությունների ու նկարների մոտ 80%-ը օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանին էին նվիրված: Դե ինչ ուզում են թող անեն սպորտային միջազգային տականքները, Միհրանը տեսավ որ Հայաստանի համար նրա մեդալը ոսկե է, նա չեմպիոն է ... ու հուզմունքից արցունքները չկարողացավ զսպել: Ժողովուրդը մեր չեմպիոններին ու փոխչեմպիոններին արժանի կերպով դիմավորեց ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել