Այսօր այսպիսի նյութ կարդացի տարբեր լրատվականներում ««ԱՀՄ-ին դիմել ենք 1 միլիարդ դոլար խնդրանքով՝ գյուղատնտեսությանը խթանող միջոցների համար: Բայց այդ ևս մեկ միլիարդ դոլար էլ խնդրել ենք Ադրբեջանի օկուպացված տարածքներում գյուղատնտեսությունը վերականգնելու նպատակով՝ դեօկուպացիայից հետո», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը»:
Եկա հետևյալ եզրահանգման. իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի Հանրապետությունը դիմի նման կազմակերպությունների՝ նմանատիպ խնդրանքով: Ունենք արտաքին քաղաքական գերատեսչություններ, միջազգային ասպարեզում լոբբինգ իրականացնող կազմակերպություններ: Թերևս, առանց լրացուցիչ ծախսերի, կարելի է այսպիսի ծրագիր մշակել և շրջանառել:
Շատ ավելի խոշոր գումարներ են տրամադրվել մինչ օրս կյանքի որակի բարձրացման, մասնավորապես գյուղատնտեսության զարգացման, համար Աֆղանստանին, Իրաքին և այլն, երբ այդ երկրներն անցել էին պատերազմի միջով և դեռ նրանց ճակատագրերը հստակ չէին: Եվ դժվար չէ մեզ համար ցույց տալ աշխարհին, որ ԼՂՀ-ի երաշխավոր կարող է լինել միայն ՀՀ-ն (առանց դրան էլ աշխարհն այդպես էլ ընկալում է): Շեշտադրումն էլ լինի այնպիսին, որ այդ տարածքում մարդիկ են ապրում այժմ և ապրում էին մինչև հիմա՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական կարգավիճակ ունեն կամ կունենան, այդ մարդիկ շրջափակման մեջ են և այլն: Այսօր ևս, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից, Հայաստանի միջոցով ծրագրեր իրականացվում են Արցախում: Ըստ այդմ՝ նման ծրագիրը միջազգային հանրությանը չի ապշեցնի և կընկալվի, որպես մարդասիրական դրդապատճառներով ծրագիր:
Իսկ եթե վերջնական արդունք լինի, ապա, ոչինչ, թող գումարի կեսը միայն տեղ հասնի, միևնույնն է արժե զբաղվել, դա էլ շատ մեծ օգուտ կլինի (մեզ՝ ղարաբաղցիներիս ասած՝ աշխադանքա լի):
Վատ միտք չէ, ըստ իս և , որոշ չափով, իրատեսական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել