France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած «Եփրատի վահան» գործողությունը։

Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ը։ Կողմերը Ջերաբլուսի գործողությունից բացի, քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակի վրա։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ դիվանագետները հաստատել են միջազգային դաշինքի կազմում Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարը շարունակելու վճռականությունը։

Բացի այդ, նրանք կարևորել են Սիրիայում իշխանության քաղաքական անցման վերաբերյալ բանակցությունների վերսկսումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել