Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում տեղի է ունեցել Բոսֆորի նեղուցի վրայով երրորդ կամրջի բացման արարողակարգը, որն անվանվել է սուլթան Սելիմ Ահեղի պատվին։

Այդ արարողակարգին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը, Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, պատգամավոր Ահմեթ Դավութօղլուն, Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆան, մի շարք երկրների ղեկավարներ։

Ընդգծվում է, որ Թուրքիայի տնտեսությունը տարեկան կտնտեսի 3 միլիարդ լիր (1 միլիարդ դոլար)։ Կամրջի երկարությունը կազմում է 2164 մետր, բարձրությունը՝ 322 մետր, լայնությունը՝ 59 մետր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել