Image result for un employmentԳործազուրկների զգալի մասը ուղղակի տառապում են ալարկոտության ախտանիշով

ՀՀ-ում գործազուրկների քանակը ահռելի մասշտաբի է հասել, բայց վերջին մեկ ամսում ես համոզվեցի, որ
Ա. Գործազուրկների զգալի մասը ոչ թե աշխատանք չի գտնում, այլ իր հագով աշխատանք չի գտնում:
Բ. Գործազուրկների զգալի մասը ցանկանում է միանգամից այնպիսի գործ, որը ապահովի ահռելի եկամուտ, միանգամից ու սեփական անձը հնարավորինս քիչ ծանրաբեռնելով:
Գ. Գործազուրկների մեծ մասը տանը պառկած սպասում է, որ գործատուները իրենք ծնկաչոք այցելեն իրենց ու աղաչեն, որպեսզի վերջինս մի կերպ շարժի բազմոցին սերտաճաճ հետույքը:
Դ. Որ որևէ օբյեկտի կամ խանութի ապակուն փակցված աշխատանքի հրավերքի հայտարարությունները բացարձակ էֆֆեկտ չեն ապահովում ու մնում են արհամարհված պոտենցիալ հասցեատերերի կողմից:
Ե. Եվ վերջապես հետաքրքիրն այն է, որ աշխատող մարդը աշխատանք ունի միշտ, շատերը մեկի տեղը երկու, իսկ նա ով շարունակում է բոլոր աշխատանքներին անուն կպցնել, այդպես էլ մնում են երդվյալ գործազուրկ:

Հ.Գ. Ի դեպ, ես գտնում եմ, որ չկա ամոթալի աշխատանք, և, եթե քո կոնկրետ մասնագիտությամբ շատ երկար ժամանակ աշխատանք գտնելն անհնար է դառնում, ժամանակն է, որպեսզի զբաղվես այլ գործունեությամբ ու այլ աշխատանք փնտրելով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել