Pokemon Go խաղի հաջողությամբ ոգևորված՝ Բելգիայի տարրական դպրոցի տնօրենը գործարկել է առցանց խաղ, որտեղ խաղացողներին առաջարկվում է փնտրել իրական գրքեր՝ հայտնում է Reuters գործակալությունը։

Տնօրեն Էվելին Գրեգուարի խաղը մի քանի շաբաթում գրավել է ավելի քան 40 հազար խաղացողի։ Այժմ նրանք խաղում են «Գրքերի որսորդներ» անվանումով ֆեյսբուքյան խմբի միջոցով, սակայն Գրեգուարի հետագա պլանների մեջ է մտնում սմարթֆոնների համար հավելվածի ստեղծումը։

Խաղի էությունն այն է, որ խաղացողները, ի տարբերություն պոկեմոնների, թաքցնում և փնտրում են իրական գրքեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել