ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս, 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրել է, որ նշված ժամի դրությամբ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի: Ըստ տեղեկատվության՝ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:

Նշվում է, որ Հայաստանի հյուպատոսարանը անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել