Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Ազգային բանկը վերջին 7 ամսում առաջին անգամ սկսել է դոլար վաճառել. երեկ վաճառվել է 20 միլիոն դոլար: Մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 2.28 լարի:

Մարտի սկզբից մինչև հունիսի սկիզբը, երբ լարիի փոխարժեքը կտրուկ ամրապնդվեց, Ազգային բանկն աճուրդում գնեց գրեթե 300 միլիոն դոլար:

Երկուշաբթի Ազգային բանկը աճուրդում կրկին գնել էր 20 միլիոն դոլար, իսկ հինգշաբթի սկսել է դոլարի վաճառքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել