607836960ԱՄՆ-ի և Կուբայի միջև վերջին ավելի քան 50 տարվա առաջին ուղիղ կանոնավոր չվերթը կիրականացվի օգոստոսի 31-ին՝ ամերիկյան JetBlue ընկերության կողմից։ Ինքնաթիռը Սանտա Կլարա կուղևորվի Ֆորտ Լոդերդեյլից (Ֆլորիդա)՝ հայտնել է կղզու տրանսպորտի հարցերով փոխնախարար Էդուարդո Ռոդրիգեսը։ Այս մասին հայտնում է Globovision հեռուստաալիքը։

«Կանոնավոր թռիչքների վերսկսումը դրական քայլ է և ներդրում երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործընթացում»,- ասել է Ռոդրիգեսը։

Այդ թռիչքը կդառնա 1963 թվականից ի վեր առաջին կանոնավոր չվերթը ԱՄՆ-ի և Կուբայի միջև։ Կողմերի միջև պայմանավորվածությունների համաձայն՝ ամենօրյա չվերթների ընդհանուր թիվը կարող է կազմել մինչև 110՝ 10-ական դեպի Կուբայի յուրաքանչյուր միջազգային օդանավակայան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել