118123Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը անհրաժեշտ է համարում Եվրոպայում սպառազինության նկատմամբ վերահսկողության նոր համաձայնագրի կնքումը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև սպառազինությունների նոր մրցավազքից խուսափելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Շտայնմայերի խոսքով՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին արդեն ոչ մեկ անգամ է Եվրոպայում սպառազինության հարցով քննարկման կոչ արել: Նա նշել է, որ վերահսկողության վերագործարկումը կարող էր «հուսալի միջոց լինել թափանցիկության, ռիսկերի կանխարգելման և վստահության կառուցման հասնելու համար»:

Շտայնմայերի խոսքով՝ սպառազինության նկատմամբ վերահսկողության վերագործարկումը պետք է կիրառելի լինի վիճելի տարածքային կարգավիճակով շրջանների դեպքում: Բացի դրանից՝ անհրաժեշտ է համաձայնագրում ներառել զենքի նոր համակարգեր, որոշել տարածաշրջանային սահմանների վերին սահմանները և դրանց միջև նվազագույն տարածքները: Պետք է հաշվի առնել նաև նոր ռազմական հնարավորություններն ու ռազմավարությունները՝ կարծում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

«Ուստի մենք ցանկանում ենք կառուցողական երկխոսություն բոլոր գործընկերների հետ, ովքեր պատասխանատու են մեր մայրցամաքի անվտանգության համար»,- ասել է Շտայնմայերը՝ նշելով, որ երկխոսության համար կարևոր հարթակ է ԵԱՀԿ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել