Անգլիայի Միդլսբրո քաղաքի անհանգստացած բնակիչները ոստիկանություն են կանչել՝ Pokemon Go խաղացողին ընդունելով մանկապիղծի տեղ, հայտնում է Mirror-ը:

Քաղաքացիներն ուշադրություն են դարձրել կասկածելի երիտասարդի վրա, որը սմարթֆոնով շրջել է շրջակայքում: Նրանք մտածել են, որ նա մանկապիղծ է, որը փորձում է տեսանկարել երեխաներին, և զանգահարել են 999:

Ժամանելով՝ ոստիկանները պարզել են, որ տղան պարզապես Pokemon Go է խաղացել և փորձել է բռնել Ջիգլիպաֆին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել