Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա են հրավիրել նրա հարազատներն ու մի խումբ քաղաքացիներ: Հավաքվածները համարում են, որ կալանավորումն ապօրինի է, իսկ Կարո Եղնուկյանը քաղհալածյալ և քաղբանտարկյալ է: Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Եղնուկյանին:

Ակցիայի մասնակիցներին են միացել նաև ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության մուտքի մոտ հավաքվածները, որոնք «Սասնա ծռեր» խմբի անդամներին հայտնում էին իրենց աջակցությունը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով` պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: Նշենք, որ այդ հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել