Էստոնիայի վարչապետ Թաավի Ռիյվասը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանձնել է Էստոնիայի «էլեկտրոնային քաղաքացիության» քարտ: Այս մասին հինգշաբթի իր թվիթերյան էջում հայտնել է երկրի կառավարության մամլո ծառայությունը:

«Վարչապետ Թաավի Ռիյվասը էլեկտրոնային քաղաքացիության քարտ է հանձնել կանցլեր Մերկելին: Նա դարձել է Էստոնիայի 11867-րդ էլեկտրոնային քաղաքացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Էստոնիայի խորհրդարանը 2014թ. հոկտեմբերին հաստատել է «էլեկտրոնային քաղաքացիության» գաղափարը: Օրենսդիրների մտահղացմամբ՝ այդ կարգավիճակը կգրավի օտարերկրյա քաղաքացիներին, որոնք կստանան անձի թվային հավաստագիր. փաստաթուղթ՝ նախատեսված միայն էլեկտրոնային միջավայրում օգտագործման համար: Օրինակ՝ այն կարելի է օգտագործել լիազորության համար պետական առցանց-ծառայություններից օգտվելիս, ֆիրմաների գրանցման կամ թվային ստորագրության համար՝ առանց երկրում ֆիզիկական ներկայության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել